EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Հայկական քաղաքական նոնսենս՝ բնակչության 83%-ը չի վստահում ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանություններին. EADaily

Analytical

Վերջին շրջանում բավական մեծ լսարան ունեցող հայկական տելեգրամյան ալիքներում պարբերաբար օնլայն հարցումներ են կազմակերպվում, որոնց նպատակն է վերհանել հայ հասարակության տրամադրություններն ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ և հանրության մոտ առկա քաղաքական նախապատվությունները: 

Դիցուք՝ նմանատիպ հարցումներից մեկն օրեր առաջ կազմակերպել էր Verelq.am տելեգրամյան ալիքը և ինչպես տեսնում ենք՝ արդյունքներն անչափ ուշագրավ են: Ապացուցվում է այն թեզը, որ հասարակության մեծամասնության շրջանում հասունացել է այլընտրանքային՝ երրորդ ուժի ձևավորման անհրաժեշտությունը և հենց այդ փաստն էլ արձանագրված է վերոնշյալ հարցման մեջ: Անշուշտ, տելեգրամյան հարցումները չեն կարող ամբողջովին արտացոլել իրերի առկա դրությունը, սակայն եթե հարցվողների՝ ռեսպոնդենտների թիվն անցնում է 26.000-ը, ապա ստացված տվյալներին թերևս կարելի է վստահել:

Անդրադառնանք հարցման մեջ ներառված ակտորներին առանձին–առանձին:

Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարի հավաքած  4 տոկոսը վերջինիս ստատիկ և անփոփոխ աջակիցներն են կազմում, ովքեր չեն դավաճանում ՀԱԿ-ին: Դիցուք՝ Ալավերդիում կայացած վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը 2 տոկոս ձայն էր հավաքել և հենց այս ուժի մեկ մանդատից և կոալիցիա կազմելու պատրաստակամությունից էր երկար ժամանակ կախված, թե ով ի վերջո  կղեկավարեր համայնքը:

Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքին, ապա պետք է փաստել, որ չնայած խորհրդարանում ներկայացվածությանը, հասարակության մոտ դեռևս որոշակի դժգոհություն է առկա՝ կապված ընդդիմադիր դաշտում վերջիններիս ցուցաբերած ակտիվության հետ: «Մայր Հայաստան» «բրենդին» էլ Երևանի ավագանու ընտրություններում ձայն տվեց ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների  15,47% տոկոսը: Նշենք, որ «Հայաստան» դաշինքի մեջ է մտնում նաև ՀՅԴ-ն, որի շարքերում վերջին երկու տարիներին ամենաակտիվը Իշխան Սաղաթելյանն է, ով շարունակական ջանքեր է գործադրում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ:

Երորրդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է, պարբերաբար կարճ հարցազրույցներ է տալիս դատարանի բակում կամ դիցուք՝ հանդիպում կազմակերպում ՀՀԿ երիտասարդական ակտիվի հետ, այնուամենայնիվ նրան դեռևս չի հաջողվում վարկանիշի զգալի աճ արձանագրել և դա արտացոլվում է նաև սոցհարցումների արդյունքներում:

Սոցհարցման արդյունքում ՔՊ–ի հավաքած 5 տոկոսը լավագույնս արտացոլում է հանրության մեծամասնության մոտ առկա դժգոհությունը գործող քաղաքական թիմի կողմից տարվող ներքին և հատկապես՝ արտաքին քաղաքականության, Արցախի հարցում ձեռքերը լվանալու անթաքույց միտումների, տված խոստումները չկատարելու և կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի հանդեպ:

Հատուկ ուշադրության է արժանի սոցհարցման այն կետը, որը վերաբերվում է այլընտրանքային՝ երրորդ ուժին: Վարդան Ղուկասյանի քաղաքական ֆենոմենի մասին բազմիցս է խոսվել: Ղուկասյանը բավական լուրջ տեղեկատվական ակտոր է, ով ԱՄՆ-ում համակարգչի առջև նստած  կարողանում է մրցակցել ողջ (թե՛ պետական, թե՛ մասնավոր, թե՛ անհատական-ցանցային) հայալեզու մեդիայի հետ՝ միասին վերցրած։  Նրա հայտարարությունները հաճախ կցվում են տարբեր քրեական գործերի կամ դառնում ինչ-որ մեկի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմք: Պատահական չէ, որ Երևանի ավագանու վերջին ընտրությունների բացահայտումը հենց Վարդան Ղուկասյանի՝ «Դոգ»-ի ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցության կողմից  9.68% հավաքելն էր:

Ուշագրավ է, որ հարցման մեջ ներառված է նաև «Միասնություն» շարժումը, որը, հիշեցնենք, բավական ակտիվ էր 2017 թվականին, երբ նախաձեռնել էր գրեթե ողջ ընդդիմադիր դաշտի միավորումն ընդդեմ գործող իշխանությունների, ի դեմս՝ Սերժ Սարգսյանի, և համագործակցության պլատֆորմ էր ձևավորել, որտեղ ներառվել էին շուրջ 10 քաղաքական կուսակցություններ և բազմաթիվ հասարակական կառույցներ: Սակայն, ձևավորվող դաշինքի որոշ կուսակցությունների լիդերներ որոշեցին չգնալ ռիսկի և պայմանավորվածություն ձեռք բերեցին Սերժ Սարգսյանի հետ՝ նախընտրելով ամբողջական իշխանության փոխարեն վերցնել դրա փշրանքները: Ուշագրավ է, որ դրանից հետո «Միասնություն շարժումը» կայացրեց սկզբունքային որոշում և չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին, չնայած ուներ խորհրդարան անցնելու լուրջ շանսեր: Նշենք նաև, որ շարժման առաջնորդ Արման Վարդանյանը տարիների ընթացքում ակտիվորեն առաջ է քաշել այլընտրանքային ուժի գաղափարը, մշտապես կողմնակից է եղել նման հարթակի ձևավորմանը և ընդգծել է նոր խաղացողների ի հայտ բերելու անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերվում է «Հայկական երազանք» կուսակցությանը, ապա այս քաղաքական ուժը 2022 թվականին Անիում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ երրորդ տեղն էր զբաղեցրել և ավագանիում հենց այս ուժի որոշումից էր կախված՝ կընտրվի համայնքապետ, թե կնշանակվեն նոր ընտրություններ: Նշենք, որ կուսակցությունը, հավատարիմ մնալով իր նախընտրական խոստմանը և դրսևորելով սկզբունքային կեցվածք, հրաժարվեց կոալիցիա կազմել թե՛ գործող քաղաքական ուժի, թե՛ ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ազգ-համայնք» դաշինքի հետ, ինչն էլ հանգեցրեց Անիում նոր ընտրությունների նշանակմանը: Այսօր էլ կուսակցության ներկայացուցիչները շուրջ 1000 երիտասարդի են մեկտեղել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ ակցիա իրականացնելով ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու: Ակներև է, որ իր կեցվածքով տվյալ քաղաքական ուժը լավագույնս տեղավորվում է երրորդ ուժի կոնցեպցիայի մեջ:

Ինչ վերաբերվում է շուրջ 24 տոկոս չկողմնորոշվածներին, ապա նշենք, որ այդ քաղաքացիներն, ամենայն հավանականությամբ, իրենց չեն տեսնում նախկին-ներկա դիսկուրսի մեջ և լուրջ այլընտրանքային քաղաքական առաջարկի ձևավորման դեպքում առավել հակված կլինեն նախապատվությունը տալ նոր դեմքերի և նոր քաղաքական ուժերի։

Այս և մի շարք այլ հարցումներ, որոնք իրականացվել են վերջին շրջանում, լավագույնս բացահայտում են հասարակության մեծ մասի սպասումները և ակնկալիքները: Այլևս կասկած չի առաջացնում այն, որ հանրության շուրջ 83 տոկոսը չի վստահում ոչ նախկին իշխանության ներկայացուցիչներին, ոչ էլ գործող քաղաքական թիմին և փաստենք, որ անվստահության նման ռեկորդային ցուցանիշը դաշտում առկա խաղացողների հանդեպ վստահաբար կարելի է դասել քաղաքական նոնսենսների թվին:  Ակնհայտ է, որ հանրությունը ցանկանում է ասպարեզում տեսնել նոր՝ երրորդ ուժ՝ նոր դեմքերով, նոր գաղափարներով և ծրագրերով: Նման ուժի ձևավորման պարագայում միայն հնարավոր կլինի խոսել հասարակության տարբեր շերտերի կոնսոլիդացիայի և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման մասին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular