Մբապեն հայտարարել է, որ հեռանալու է Եվրոպայից
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հայտնել է, որ ապագայում կլքի Եվրոպան, հաղորդում է GQ-ն։
«Շատ մեծագույն խաղացողներ, ովքեր գրել են ֆուտբոլի պատմությունը, անցյալ ամառ լքեցին Եվրոպան: Մենք թեւակոխում ենք նոր դարաշրջան։ Մի օր էլ իմ հեռանալու հերթը կգա»,- ասել է Մբապեն:
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից՝ «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո։ Փարիզյան ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, ուստի ֆուտբոլիստն արդեն կարող է նախնական պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Լրատվամիջոցները հայտնել են հարձակվողի՝ իսպանական ակումբ տեղափոխության շուրջ պայմանավորվածության մասին։