Մբապեն թիմակիցներին հայտնել է ՊՍԺ-ից հեռանալու իր որոշման մասին
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն թիմակիցներին տեղեկացրել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու իր որոշման մասին, հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա հարձակվողն իր որոշման մասին հայտնել է թիմակիցներին փետրվարի 16-ին կայացած մարզումից հետո։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ 2022 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Ընդ որում, այլ աղբյուրներ նշել էին, որ ֆուտբոլիստն արդեն հաստատել է համաձայնագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Արդյունքում իսպանական ակումբ աղմկահարույց տեղափոխությունն այդպես էլ չկայացավ։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 19 հանդիպում, դարձել 20 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։