Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան Պետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. Փաշինյան ՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ) Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան 

«Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան». կամավոր Տիգրան Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Տիգրանս: Երաժշտության հանդեպ մեծ սեր ուներ: Դհոլ էր սիրում նվագել, ինքնուս սովորել էր, գնում էր երաժիշտների մոտ և որոշ ժամանակ հետո տիրապետեց գործիքին: Նվագում էր ընկերական շրջապատում: Ուր գնում էր, իր դհոլն իր հետ էր: Նվագում էր, բոլորին ուրախացնում: Երկրորդից մինչև տասներորդ դասարան ըմբշամարտի է հաճախել: Հաջողություններ է գրանցել այդ սպորտաձևում, պատվոգրեր ու մեդալներ ունի: Մրցումների է մասնակցել Հայաստանում, Վրաստանում, մրցանակային տեղեր գրավել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:

Դպրոցական տարիներին Տիգրանը մեծ սեր է ունեցել Հայ ժողովրդի պատմության և Հայոց լեզվի նկատմամբ: «Պատմության հանդեպ սերը յուրահատուկ էր, միշտ լսում էր հայրենասիրական երգեր, երգում էր»: Քաղցրաշենում է անցել Տիգրանի մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ հանրակրթական դպրոց է հաճախել, նաև գյուղի ըմբշամարտի դպրոցը: Կրթությունը շարունակել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկական բաժնում: «Սովորեց, մեկնեց պարտադիր զինծառայության, վերադարձավ ու շարունակեց ուսումը: Բայց մասնագիտությամբ չաշխատեց՝ մա՛մ ջան, գործիքները թանկ են, աշխատեմ, գումար հավաքեմ, որ իմ սեփական գործիքներն ունենամ: Ամեն ինչ ուզում էր իր ուժերով անել: Շատ էր սիրում իր մասնագիտությունը, դասախոսներից մեկն ասում էր՝ Տիգրա՛ն ջան, մեծ հաջողությունների կհասնես: Իր մասնագիտության մեջ հմտացել էր, տիրապետում էր բոլոր նրբություններին: Արդեն բավականին գործիքներ գնել էր»: Տիգրանի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցել է Աշտարակի Մուղնիի զորամասում՝ հակաօդային պաշտպանության ուժերում: Հետո տեղափոխվել է Կապան, այնուհետև՝ Երիցվանք:

«Ասում էր՝ մամա՛ ջան, սարերից չեմ իջնում: Իրենց կայանը, որը հսկում էր օդը, բարձր սարի վրա էր: Ինձ չէր թողնում իր մոտ գնալ, իր եղբայրներն էին մոտը գնումգալիս: Չէր ուզում՝ իր ունեցած դժվարությունները տեսնեմ»: Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Այգիներ ենք մշակում, դաշտում էինք, երբ լսեցինք պատերազմի լուրը: Տիգրանս ու եղբայրը հեռախոսը չէին անջատում, գնում ու գալիս էին: Եկավ ինձ մոտ, ժպիտը դեմքին՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ շարունակվի, գնալու եմ: Բարկացա անգամ՝ Տիգրա՛ն, նման բան չասես, ոչ մի շարունակվել չկա, քո գնալու կարիքն էլ չի լինի: Մտածում էինք, որ Քառօրյա պատերազմի պես կարճ կտևի: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր ուզում գնալ: Այդ ժամանակ նշանված էր: Հետո Տիգրանիս կինն ինձ ասաց՝ մա՛մ, գիտե՞ս, այն ժամանակ էլ էր ուզում գնալ, մի քիչ խոսեցինք, համոզեցի, բայց ասաց՝ որ շարունակվի, հաշվի չեմ առնի, որ նշանված եմ, գնալու եմ: Բայց, բարեբախտաբար, այն ժամանակ պատերազմը շուտ ավարտվեց: Այս անգամ արդեն այլ էր:

Սեպտեմբերի 27-ն անցավ, իր տղային վիրահատական փոքրիկ միջամտություն արեցին այդ օրը, իր ձեռքով տղային տարավ բժշկի, համոզվեց, որ ամեն ինչ լավ է: Նույն օրը զանգել էր հայրիկին՝ պա՛պ, գնում եմ: Ամուսինս հուզվեց, գիտեր արդեն, թե ինչ է կատարվում, գիտեր նաև, որ ոչ ոք չի կարող Տիգրանին ստիպել՝ փոխել իր մտադրությունը: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ Տիգրանը գնում է… Խառնվել էինք իրար, տղայի մոտից եկավ տուն՝ մա՛մ, իրերս դիր, որ գնամ: Խնդրել եմ, աղաչել՝ գոնե տղայիդ տուն բեր, նոր գնա: Հույս ունեի, որ կկարողանանք միտքը փոխել, բայց չստացվեց: Ու գնաց: Կինն էլ այդ ժամանակ հղի էր: Իրենց աղջկան էին սպասում: Ասում էր՝ մա՛մ ջան, վերջապես աղջիկ կունենանք, մենք երեք եղբայր ենք: Ես էլ կատակով ասում էի՝ իմ աղջիկն է, ձեր համար նորից աղջիկ կունենաք»: Ու Տիգրանը մեկնեց մարտի դաշտ: «Բայց ինձ խաբեց, ասաց, որ գնում է Երիցվանք, պատճառաբանեց, որ ով որտեղ ծառայել է, պետք է նույն տեղը մեկնի:

«Գնում եմ Հայաստանի օդը հսկեմ»: Բայց ես, մեկ է, չէի համաձայնում: Սիրտս վատ բան էր զգում: Ինքն ինձ հակադարձում էր՝ մա՛մ, 18 տարեկան մեր երեխեքը հիմա մենակ են, մեղք են, իրենց մամաներն էլ են մեղք: Որևէ մեկս չկարողացավ իր վրա»: Տիգրանը ոչ թե մնաց Հայաստանի օդը հսկելու, այլ ուղևորվեց Ջրական: «Այդ ընթացքում խոսել ենք իր հետ: Ես հոկտեմբերի 1-ի երեկոյան եմ խոսել իր հետ: Զանգեց՝ մա՛մ, ուզում եմ Ռաֆիս ձայնը լսել: Ռաֆս միայն ասաց՝ «պապա», ուրիշ բան չկարողացավ երեխեն խոսել: Ինքն էլ ասաց՝ կարևորը լսեցի, ուրիշ բան չեմ ուզում խոսի: Երբ հարցնում էի՝ Տի՛կ ջան, որտե՞ղ ես, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սարի վրա եմ, ոչ մի տեղ չեմ գնացել, Հայաստանի օդն եմ հսկում: Բայց եղբայրները գիտեին, թե որտեղ է: Ինձ ու հայրիկին խաբում, իր ճիշտ տեղը չէր ասում, այնինչ ամենաթեժ կետերից մեկում է եղել: Ինչպես ասում են, «մեկ րոպե իր տեղում հանգիստ չի նստել»: Խառնաշփոթ է եղել, մարտի դաշտը լքողներ են եղել, վաշտի հրամանատարությունն իր վրա է վերցրել»:

Հոկտեմբերի 2-ին օդային հարձակում է եղել, որի ժամանակ էլ Տիգրանը գլխի շրջանում բեկորային մահացու վիրավորում է ստացել: Զոհվելուց 26 օր հետո Տիգրանը «տանն էր»: Տիկին Ռուզաննան ասում է՝ այդ ընթացքում տարբեր տեսակի լուրեր էին իրենց փոխանցում, ինչը շփոթեցնում էր բոլորին: «Երբ հարցնում էի, թե ինչու Տիգրանը չի զանգում, ինչ նորություն կա նրանից, պատասխանում էին, որ կապ չկա, դրա համար չի զանգում: Երբեմն էլ ասում էին, որ զանգել է, կարճ խոսել, կապը վատն է: Փորձում էին հանգստացնել մեզ, բայց իրականում իրենց տարբեր լուրեր էին հասել, և փնտրում էին Տիգրանին: Սխալ էին ուղղորդել, ասել էին, որ հիվանդանոցում է: Բայց Աբովյանում է եղել: Չնայած, որ ինձ համոզում էին, թե կապ չկա, բայց սիրտս զգում էր, որ մի բան այն չէ: Հոկտեմբերի 2-ին երազ տեսա, Տիգրանս անձրևի տակ պառկած էր: Այդ օրերին անձրև էր գալիս: Դեպքն արդեն եղել էր, երբ ես այդ երազը տեսա: Ճանապարհելիս չկարողացա մի վերջին անգամ տեսնել Տիգրանիս»:

Քաղցրաշենից երեք տղա է զոհվել այս պատերազմում. «Երկու ժամկետային զինծառայող և Տիգրանս, որը կամավոր մեկնեց մարտի դաշտ»: Մայրիկն ասում է՝ միջնեկ որդին, որ ամուսնացած չէր, Տիգրանին համոզում էր նրա փոխարեն գնալ՝ տղա ունես, աղջիկդ էլ շուտով կծնվի: «Իսկ Տիգրանս արձագանքել էր՝ ես հո վախկոտ չեմ, որ իմ տեղը գնաք, դուք ձեր տեղը կգնաք: Ոչ մի բանից վախ չուներ, ընկերոջ համար ոչինչ չէր խնայում: Մարտի դաշտում էլ է այդպիսին եղել: Մի անգամ Տիգրանիս մոտ էի, տեսնեմ երկու հոգի խոսելով գալիս են: Տղաներից մեկը Տիգրանիս մասին էր պատմում, թե ինչ տղա էր նա: Հետո արդեն մոտեցան ինձ, պարզվեց՝ այդ տղան մարտի դաշտում Տիգրանիս հետ է եղել: Ասաց. «Դուք պետք է հպարտանաք, որ այդպիսի տղա ունեք, ես ուզում էի իմանալ, թե Տիգրանը որտեղ է, ու իրեն այցի գայի»:

Հարցրեցի՝ ինչո՞ւ Տիգրանիս դաշտում թողեցիք, «չէինք կարող իրեն դուրս բերել, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ էր կատարվում, իսկական դժոխք էր»: Ես միշտ էի հպարտ իմ Տիգրանով, իմ տղաներով: Զրույցների ժամանակ ինձ իմ որդիներով են ճանաչում, երբեմն անգամ կատակում էի՝ ո՞նց ինձ չեք ճանաչում: Առաջինն էլ Տիգրանիս անունն էի տալիս, մյուս տղաներիս էլ խնդրում էի չնեղանալ ինձանից: Տիգրանիս շրջապատն այնքան մեծ էր, ամեն տեղ մի ընկեր ու ծանոթ ուներ»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս իր ընտանիքը, թոռնուհին, որ ծնվել է որդու զոհվելուց մեկ ամիս ու օրեր անց: «Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան: Ինձ հիմա իմ երեխաներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ավագ տղաս որդի ունեցավ, հիմա մեր տանը կրկին Տիգրանն է վազվզում: Այնքան նման է հորեղբորը, շարժուձևը, աչքերն ու մազերը: Տիգրանիս մազերը կարծես ոսկեգույն լինեին»:

Հ. Գ. - Տիգրան Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Քաղցրաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Ամենադիտված