Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր Մարտիրոսյան Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից Խնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ) Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 

Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ակտիվացնեն ջանքերը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական գերությունից ազատելու համար

Վերլուծական

Չորս ամիս է անցել այն պահից, երբ Հաքարիի կամրջի վրա ադրբեջանցիների կողմից ապօրինաբար կալանավորվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այս կամայական ձերբակալությունն անչափ մեծ ռեզոնանս առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրության շրջանում: Անգամ այն բանից հետո, երբ Ալիևյան վարչակարգը բանտարկեց, իսկ փաստացի՝ գերևարեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանական մամուլը և հատկապես պետական «Az TV» հեռուստաընկերությունը չեն դադարում թիրախավորել վերջինիս:  Դիցուք՝  ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման վերնագիրը նվիրված էր Վարդանյանին։ Ռեպորտաժում խոսվում է BBC-ի ռուսական ծառայության կողմից Վարդանյանի մասին պատրաստված հոդվածի մասին։

Ինչպես երևում է՝ Ալիևը ոչ մի կերպ չի մարսում այն հանգամանքը, որ Վարդանյանն իր գործունեությամբ բլոկադայի ժամանակ ճեղքել էր Ադրբեջանի կողմից ստեղծված տեղեկատվական վակուումը և հատկապես միջազգային մամուլում ակտիվ բարձրաձայնում էր այդ հարցի մասին։ Բացի այդ, շրջափակման 9 ամիսների ընթացքում Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։ Մյուս կողմից Ալիևի՝ Վարդանյանին ամեն գնով բանտում պահելու ցանկությունը պայմանավորված է ոչ միայն նրա՝ Արցախում ծավալած գործունեությամբ, այլևս վերջինիս հնարավոր քաղաքական ակտիվության հանդեպ ունեցած վախերով: Եվ նրան կարելի է հասկանալ՝ Վարդանյանն ունի հեղինակություն և ռեսուրսներ Հայաստանում քաղաքական պայքար ծավալելու համար, ինչը, բնականաբար, լրջագույն հարված կլինի Ալիևի ծավալապաշտական ծրագրերին: Թերևս նույն պատճառով էլ Վարդանյանի բանտարկությունը ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին: ՀՀ նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վերջերս ունեցած իր ելույթի ընթացքում սենսացիոն հայտարարություն արեց՝ պնդելով, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հենց ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք, որպեսզի Վարդանյանը քաղաքական գործընթացներ չձեռնարկի և իր «աթոռը» որևէ կերպ չսասանվի:

Իսկ ի՞նչ պատրվակով է Բաքուն գերության մեջ պահում Ռուբեն Վարդանյանին: Ալիևի վարչակարգը նրան մեղադրում է  ոչ ավել, ոչ պակաս «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։ Վերջերս, հեղինակավոր Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ընտրանին, որոնց վրա գումար է ծախսել Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերարը՝ ջախջախելով ահաբեկչության ֆինանսավորման մասին տիրաժավորվող Բաքվի կեղծ թեզերը։ Եվ այսպես՝ Վարդանյանի ընտանիքը և գործընկերները 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Բացի Հայաստանի տնտեսական զարգացման ներդրումներից, մոտ 430 միլիոն դոլար գումար է հատկացվել նաև կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառին (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերին (108 մլն դոլար), գիտության և տեխնիկայի, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին (13 միլիոն դոլար): Հրապարակման մեջ խոսվում էր Ռուբեն Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Տաթևի վերածննդի, «Ավրորա» մրցանակի, արցախահայության օգնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի մասին։ Ահա այսպես էր Վարդանյանը ֆինանսավորում «ահաբեկչությունը»: Ռուբեն Վարդանյանի գործունեությունը  Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր և նույնը կարելի է ասել նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Հետևաբար Հայաստանը որպես պետություն, որը դեռ չի կորցրել իր արժանապատվությունը, պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: ՀՀ իշխանություններն այս առումով մեծ անելիք ունեն և պետք է մի կողմ դնեն քաղաքական ամբիցիաները, եթե իսկապես մտահոգված են պետության, այլ ոչ թե սեփական աթոռի ապագայով:

Եվ մինչ Հայաստանի իշխանությունները բավարարվում են՝ ամիսներ առաջ ՄԻԵԴ ներկայացված հայցով, միջազգային հանրությունը, հեղինակավոր անհատներն ու կազմակերպությունները շարունակում են ճնշում գործադրել Բաքվի վարչակարգի վրա, պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այսպես, նման պահանջով հանդես են եկել HENDERSON ընկերության նախագահ Ռուբեն Հարությունյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստո Զեդիլյոն, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին, Օսկար Արիասը և Շիրին Էբադին, ձեռներեցներ Ռիչարդ Բրենսոնը, Մարկ Բենիոֆը, հրատարակիչ Արիանա Հաֆինգթոնը, ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը, բարերար և Ավրորա հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը,  «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը և այլ հեղինակավոր անձինք:  Նույն պահանջով երթեր են կազմակերպվել նաև Երևանում և Սփյուռքի համայնքներում: Վարդանյանին և ազգությամբ հայ մյուս գերեվարվածներին ազատ արձակելու պահանջով գործարկվել է հատուկ կայք, որտեղ կարող եք տեսնել նրանց աջակցություն հայտնած անձանց և կազմակերպությունների ամբողջական ցանկը

Բնական է, որ Վարդանյանի ունեցած միջազգային հեղինակությունն ու վարկը մնացել են Ալիևի կոկորդում և վերջինիս համար գնալով ավելի բարդ է դառնում միջազգային հանրության ձայնն ու ճնշումն անտեսելը: Կարծում ենք, որ Արցախի նախկին պետնախարարի և գերության մեջ պահվող մեր բոլոր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությունը պետք է լինի շարունակական, որպեսզի Բաքվի բռնապետն ի վերջո գիտակցի՝ ամեն ինչ չէ, որ կարելի է մարսել և հրապարակային դատավարություններն անպատիժ չեն մնալու: Ի վերջո, նրանց ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։ Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են200 հոգով մեր ճանապարհը փակեցին, երբ ուզում էինք Սրբազանի հետ անտառով Կիրանց գնալ, վախենում ենՍպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար ԷլբակյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» ՀայաստանինԱլիևն ընդունել է բարձրաստիճան ռուս պաշտոնյաների Ես քվեարկել եմ հօգուտ ինձ, որովհետև վստահ եմ եղել՝ շահերի բախում չկա. Հովակիմյան
Ամենադիտված