В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа 

Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ակտիվացնեն ջանքերը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական գերությունից ազատելու համար

Аналитический

Չորս ամիս է անցել այն պահից, երբ Հաքարիի կամրջի վրա ադրբեջանցիների կողմից ապօրինաբար կալանավորվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այս կամայական ձերբակալությունն անչափ մեծ ռեզոնանս առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրության շրջանում: Անգամ այն բանից հետո, երբ Ալիևյան վարչակարգը բանտարկեց, իսկ փաստացի՝ գերևարեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանական մամուլը և հատկապես պետական «Az TV» հեռուստաընկերությունը չեն դադարում թիրախավորել վերջինիս:  Դիցուք՝  ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման վերնագիրը նվիրված էր Վարդանյանին։ Ռեպորտաժում խոսվում է BBC-ի ռուսական ծառայության կողմից Վարդանյանի մասին պատրաստված հոդվածի մասին։

Ինչպես երևում է՝ Ալիևը ոչ մի կերպ չի մարսում այն հանգամանքը, որ Վարդանյանն իր գործունեությամբ բլոկադայի ժամանակ ճեղքել էր Ադրբեջանի կողմից ստեղծված տեղեկատվական վակուումը և հատկապես միջազգային մամուլում ակտիվ բարձրաձայնում էր այդ հարցի մասին։ Բացի այդ, շրջափակման 9 ամիսների ընթացքում Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։ Մյուս կողմից Ալիևի՝ Վարդանյանին ամեն գնով բանտում պահելու ցանկությունը պայմանավորված է ոչ միայն նրա՝ Արցախում ծավալած գործունեությամբ, այլևս վերջինիս հնարավոր քաղաքական ակտիվության հանդեպ ունեցած վախերով: Եվ նրան կարելի է հասկանալ՝ Վարդանյանն ունի հեղինակություն և ռեսուրսներ Հայաստանում քաղաքական պայքար ծավալելու համար, ինչը, բնականաբար, լրջագույն հարված կլինի Ալիևի ծավալապաշտական ծրագրերին: Թերևս նույն պատճառով էլ Վարդանյանի բանտարկությունը ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին: ՀՀ նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վերջերս ունեցած իր ելույթի ընթացքում սենսացիոն հայտարարություն արեց՝ պնդելով, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հենց ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք, որպեսզի Վարդանյանը քաղաքական գործընթացներ չձեռնարկի և իր «աթոռը» որևէ կերպ չսասանվի:

Իսկ ի՞նչ պատրվակով է Բաքուն գերության մեջ պահում Ռուբեն Վարդանյանին: Ալիևի վարչակարգը նրան մեղադրում է  ոչ ավել, ոչ պակաս «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։ Վերջերս, հեղինակավոր Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ընտրանին, որոնց վրա գումար է ծախսել Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերարը՝ ջախջախելով ահաբեկչության ֆինանսավորման մասին տիրաժավորվող Բաքվի կեղծ թեզերը։ Եվ այսպես՝ Վարդանյանի ընտանիքը և գործընկերները 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Բացի Հայաստանի տնտեսական զարգացման ներդրումներից, մոտ 430 միլիոն դոլար գումար է հատկացվել նաև կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառին (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերին (108 մլն դոլար), գիտության և տեխնիկայի, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին (13 միլիոն դոլար): Հրապարակման մեջ խոսվում էր Ռուբեն Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Տաթևի վերածննդի, «Ավրորա» մրցանակի, արցախահայության օգնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի մասին։ Ահա այսպես էր Վարդանյանը ֆինանսավորում «ահաբեկչությունը»: Ռուբեն Վարդանյանի գործունեությունը  Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր և նույնը կարելի է ասել նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Հետևաբար Հայաստանը որպես պետություն, որը դեռ չի կորցրել իր արժանապատվությունը, պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: ՀՀ իշխանություններն այս առումով մեծ անելիք ունեն և պետք է մի կողմ դնեն քաղաքական ամբիցիաները, եթե իսկապես մտահոգված են պետության, այլ ոչ թե սեփական աթոռի ապագայով:

Եվ մինչ Հայաստանի իշխանությունները բավարարվում են՝ ամիսներ առաջ ՄԻԵԴ ներկայացված հայցով, միջազգային հանրությունը, հեղինակավոր անհատներն ու կազմակերպությունները շարունակում են ճնշում գործադրել Բաքվի վարչակարգի վրա, պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այսպես, նման պահանջով հանդես են եկել HENDERSON ընկերության նախագահ Ռուբեն Հարությունյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստո Զեդիլյոն, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովին, Օսկար Արիասը և Շիրին Էբադին, ձեռներեցներ Ռիչարդ Բրենսոնը, Մարկ Բենիոֆը, հրատարակիչ Արիանա Հաֆինգթոնը, ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը, բարերար և Ավրորա հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը,  «System of a Down» խմբի գլխավոր մենակատար Սերժ Թանկյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը և այլ հեղինակավոր անձինք:  Նույն պահանջով երթեր են կազմակերպվել նաև Երևանում և Սփյուռքի համայնքներում: Վարդանյանին և ազգությամբ հայ մյուս գերեվարվածներին ազատ արձակելու պահանջով գործարկվել է հատուկ կայք, որտեղ կարող եք տեսնել նրանց աջակցություն հայտնած անձանց և կազմակերպությունների ամբողջական ցանկը

Բնական է, որ Վարդանյանի ունեցած միջազգային հեղինակությունն ու վարկը մնացել են Ալիևի կոկորդում և վերջինիս համար գնալով ավելի բարդ է դառնում միջազգային հանրության ձայնն ու ճնշումն անտեսելը: Կարծում ենք, որ Արցախի նախկին պետնախարարի և գերության մեջ պահվող մեր բոլոր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությունը պետք է լինի շարունակական, որպեսզի Բաքվի բռնապետն ի վերջո գիտակցի՝ ամեն ինչ չէ, որ կարելի է մարսել և հրապարակային դատավարություններն անպատիժ չեն մնալու: Ի վերջո, նրանց ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։ Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из Азербайджана
Самое популярное