Ռոնալդուն ցույց է տվել իր նոր թանկարժեք ավտոմեքենան (լուսանկար)
Սպորտ«Ալ-Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել նոր մեքենայի հետ։ Gucci-ի կոստյումով ֆուտբոլիստը կեցվածք է ընդունել «Ferrari Purosangue»-ի ֆոնին։ Մեքենան սահմանափակ քանակությամբ վաճառքում է հայտնվել 2022 թվականին։ Դրա արժեքը սկսվում է մոտավորապես $400 հազարից։
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, «Մանչեսթեր Յունայթեդում», Թուրինի «Յուվենտուսում» և Լիսաբոնի «Սպորտինգում»։