«Շնորհակալ եմ իմ 39-ամյակը լավագույնս անցկացնելու հնարավորության համար»․ Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան տարեդարձը նշելուց հետո լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ։
Փետրվարի 5-ին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձավ 39 տարեկան։
«Շնորհակալ եմ իմ 39-ամյակը լավագույնս անցկացնելու հնարավորության համար՝ ընտանիքիս հետ և մարզումային դաշտ վերադառնալով։
Շնորհակալություն բոլորին բարի հաղորդագրությունների համար»,- գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար ընտանիքի հետ, փոխանցում է Armsport-ը։