Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian 

«Երրորդ ուժի» իշխանության գալը՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարի գլխավոր գրավական

Analytical

Անցած հինգուկես տարիները փաստում են, որ 2018-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ դարձրած հեղափոխությունը ոչ միայն չվերացրեց այդ կոռուպցիան, այլև ի հայտ բերեց  կոռուպցիայի նոր դրսևորումներ։ 2018-ի հունիսին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարել էր՝ «Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»:  Այնուհետև, վերոնշյալ հայտարարություններից շատ չանցած Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների դեմ առաջադրած մեղադրանքներով ցույց տվեց, որ իր իշխանության օրոք, իր թիմակիցների շրջանում կոռուպցիա կա: Դիցուք՝ կոռուպցիոն բնույթ կրող քրեական գործերով են անցնում՝

1) ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով  կալանավորվել էր՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով

2) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ով կալանավորվել է 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը)

3) Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը  կալանավորվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար

4) ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը նույնպես մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

5) Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ

6) Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու մեջ

7) Ընդամենը շաբաթներ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Կաշառակերության մեջ մեղադրանքով վերջերս ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա:

8) Մեկ այլ քրեական գործով էլ անցնում էր Երևանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ըստ Փաշինյանի կողմից այդքան սիրված՝ օդում կախված լուրերի, նրա թիմակիցները հեղափոխությունից հետո կտրուկ հարստացել են, ինչը նույնպես կոռուպցիոն ռիսկերի մասին է ազդարարում: Դիցուք՝ ընդամենը ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել: «Հետք» պարբերականը վերլուծել էր այդ գործարքը և եկել եզրակացության, որ Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։

Արդյունքում, պետք չէ զարմանալ, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում Հայաստանի ցուցանիշի նվազմանը և այս համատեքստում ՝ իր գլխավորած թիմի գործողություններին, հաստատեց, որ  իրենք ձախողել են կոռուպցիայի դեմ պայքարը:

Ըստ հեղինակավոր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ԿԸՀ  2021 թվականին անփոփոխ էր, իսկ 2022 թվականին նահանջեց՝ իջնելով 46-ի։  ԹԻ-ն այդ նահանջը գնահատեց որպես «անհանգստացնող» և արձանագրեց, որ այն «արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը»։

Նմանապես անհանգստացնող են 2023 թ․ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ Հարցվածների 73%-ը գտնում է՝ կոռուպցիան երկրի համար շատ լուրջ կամ որոշ չափով լուրջ հիմնախնդիր է, և միայն 25%-ի կարծիքով է այն շատ փոքր կամ որոշ չափով փոքր հիմնախնդիր։ Հարցվածների 60%-ը համարում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում կոռուպցիայի մակարդակը Հայաստանում աճել է կամ մնացել է անփոփոխ։ Առավել մեծ խումբը՝ 43%-ը, նշել է, որ ոչ մի նվաճում կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունը չի ունեցել։ Հակակոռուպցիոն բարեփոխումների մասին հարցին հարցվողների 46%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, իսկ 32%-ը ասել է, որ տեղյակ չէ այդպիսի բարեփոխումների մասին։

Կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը խոսում է գործող իշխանությունների մոտ քաղաքական կամքի բացակայության մասին: Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն հայտարարություններ անել, օրենքներ ընդունել, ռազմավարություններ և միջազգային պարտավորություններ ստանձնել է, այլև դրանք կյանքի կոչել, համապատասխան միջոցներ և կարողություններ մոբիլիզացնել, վճռականություն ու նախաձեռնողականություն ցուցաբերել, պատշաճ ջանադրում ու կատարողական ապահովելն է։ Մի բան, ինչն այս իշխանությունները ի վիճակի չեն անել և իրենք էլ ընդունում են իրենց ձախողումը: Այդ ձախողումը փաստում են նաև բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն և հայ հասարակության ճնշող մեծամասնությունը, ինչի մասին էլ վկայում են սոց.հարցումների արդյունքները: Այս համատեքստում անհրաժեշտ է փաստել, որ նախկին և գործող իշխանությունների հետ որևէ կապ չունեցող, սև-սպիտակի արհեստական դիսկուրսից դուրս գտնվող քաղաքական ուժերի երևան գալը և նրանց կողմից իշխանության ձևավորումը կարող է լրջորեն խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ այդ ուժը կամ ուժերն առավել անկաշկանդ են լինելու իրենց գործողություններում: Միայն նոր՝ երրորդ ուժի ձևավորման պայմաններում է հնարավոր խոսել համակարգային կոռուպցիայի դեմ իրական և արդյունավետ պայքարի, այլ ոչ թե դրա բուռն իմիտացիայի մասին: Այլընտրանքային ուժերը ստանձնելով իշխանությունը ի զորու կլինեն իրական հակակոռուպցիոն բարեփոխումները իրականացնել ամբողջ ծավալով, խորությամբ ու հետևողականությամբ:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
How to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman
Most Popular