Հրաձգության Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
ՍպորտՀրաձգության Հայաստանի հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։
Այս մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Մրցաշարը նաև հատկանշական է նրանով,որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.
Ատրճանակ մրցաձև՝
Բենիկ Խլղաթյան
Գևորգ Մելքոնյան
Էլմիրա Կարապետյան
Նարե Գաբրիելյան
Հրացան մրցաձև՝
Հրաչ Բաբայան
Մարզիչ՝
Անդրանիկ Այվազյան