Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

Փաշինյանը պետք է դասեր քաղի ՆԱՏՕ–ի ստանդարտներին վստահած հետխորհրդային երկրների դառը փորձից

Վերլուծական

Դեռ նախորդ տարվա նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։ Այսօր արդեն ՊՆ-ից որոշ մանրամասներ են հայտնել՝ նշելով, որ հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Դիտարկենք, թե ինչ ճակատագրի արժանացան այն երկրները, որոնք շրջելով իրենց արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք, նույնպես որոշում կայացրեցին մերձենալ ՆԱՏՕ-ի հետ՝ սկսելով հենց ԶՈւ–ի համար նախատեսված համազգեստն այս կառույցի ստանդարտներին համապատասխանեցնելուց:

Դիցուք՝ Ռուսաստանի հետ գրեթե բոլոր կապերը խզած հետխորհրդային  երկու երկրները՝ Վրաստանը և Ուկրաինան, վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ակտիվորեն փորձում են անդամակցել ՆԱՏՕ-ին ու արևմտյան լուրջ ռազմական ներկայություն ապահովել իրենց տարածքներում, սակայն չեն կարողանում որևէ նշանակալի առաջընթաց գրանցել այդ գործընթացում: 11 տարի առաջ Բուխարեստում տեղի ունեցած  գագաթնաժողովում  ռազմական դաշինքը Վրաստանին ու Ուկրաինային խոստացավ անդամակցության գործողությունների պլան տրամադրել, իսկ թե ինչ եղավ դրանից հետո՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ: Արագացված տեմպերով ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցում կատարող և Արևմուտքի աջակցության խոստումներով ոգեշնչված վրացական բանակը պարտություն կրեց հնգօրյա պատերազմում, իսկ պատերազմի ավարտին Մոսկվան ճանաչեց Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

2014-ին Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարեց՝ ԶՈւ-ն և ռազմածովային ուժերը ՆԱՏՕ ստանդարտներին համապատասխանեցնելու լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին: Ամիսներ անց՝ Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային պատրաստ է օգնել միայն 15 միլիոն եվրոյով և ԶՈւ ռեֆորմների խորհրդատվությամբ: ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելը Ուկրաինայի վրա անչափ թանկ նստեց՝ 2014-ին Կիևը կորցրեց Ղրիմը, իսկ այսօր կանգնած է էլ ավելի մեծ տարածքներ կորցնելու ռեալ վտանգի առջև: Բացի երկու նախկին խորհրդային երկրներից, կարելի է հիշատակել նաև աֆղանական օրինակը, երբ շուրջ 20 տարի արևմտյան  ստանդարտներով վերապատրաստվող 300 հազարանոց բանակը մեկ ակնթարթում քանդվեց քարե տնակի պես:

Բացի այն հանգամանքից, որ ՆԱՏՕ ստանդարտներին անցում կատարող երկրները սովորաբար վճարում են ահռելի տարածքային կորուստներով, պետք է գիտակցել, որ անցումն այդ ստանդարտներին չի սահմանափակվելու միայն համազգեստի ռեբրենդինգով: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է արդիականացնել ողջ զինանոցը՝ հաշվի առնելով, որ արևմտյան զենքը մի քանի անգամ ավելի թանկ է ռուսականից, մինչդեռ ինչպես ցույց տվեց ռուս-ուկրաինական պատերազմը՝ ռուսական զենքը մի քանի անգամ իր որակով և արդյունավետությամբ գերազանցում է ՆԱՏՕ զինանոցում առկա զենքերին: Հաշվե՞լ է արդյոք Փաշինյանի կառավարությունը, թե որքան գումար կպահանջվի դրա համար և որտեղի՞ց է այն հայթայթվելու: Կամ մեկ այլ օրինակ՝ գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ անդամ երկրները պարտավորվում են տարեկան ՀՆԱ-ի 2 տոկոսը վճարել ՆԱՏՕ–ի ընդհանուր բյուջե: Նշենք, որ նախորդ տարվա կտրվածքով ՆԱՏՕ անդամ միայն 10 երկիր են ի վիճակի եղել կատարել այդ պարտավորությունը՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: Արդյո՞ք կառավարությունը հաշվարկել է, թե ինչ հավելյալ բեռ է դա լինելու ՀՀ–ի՝ առանց այդ էլ սուղ բյուջեի վրա:

Ինչպես հասկանում ենք, ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կամ արևմտյան առանձին պետությունների հետ ռազմական դաշինքների մեջ մտնելու մասին քննարկումները  կեղծ օրակարգեր և պատրանքներ են ստեղծում Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ և չեն նպաստում իրական լուծումների ի հայտ գալուն: Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան արկածախնդրություններից և արդեն իսկ կայացած և գործող անվտանգային համակարգը՝  ի դեմս ՀԱՊԿ-ի, չփորձեն փոխարինել մի անվտանգային համակարգով, որից ակնկալվող օգուտները միմիայն Փաշինյանի և նրա թիմակիցների քաղաքական վառ երևակայության արգասիք են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված