Վթարի ենթարկված բուժքրոջ և վարորդի վիճակը միջին ծանրության է, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ
ԲլոգոսֆերաԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները:
«Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ»,- գրել է Դանիելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։