Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Science and culture

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, «Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հետազոտական թիմին՝ նշելով. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը պետության հետևողական քաղաքականության արդյունք է: Այն տարբեր գերատեսչությունների համակարգմամբ իրականացվող տևական աշխատանք է: Գործընթացի կարևոր մաս է մեծածավալ գիտահետազոտական աշխատանքը, որի ընթացքում հայտը պատշաճ նախապատրաստվում է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»:

Նախարարի խոսքով թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգության հանրահռչակման, հատկապես միջազգային հարթակներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում գրանցելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում: Նրա տեղեկացմամբ՝ գրանցվել է Գյումրու դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի, Որոտան գետի կիրճի հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պետական բյուջեում առանձին տող է հատկացվել հայտերի պատրաստման համար: Հայտերի ցանկերը, որոնց շուրջ աշխատանքներ են իրականացվելու, արդեն հստակեցված են:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով կարևոր իրադարձության կապակցությամբ, նշել է, որ ԱԳ նախարարությունը հետևողական է մշակութային ժառանգության միջազգայնացման հարցում: Նրա խոսքով՝ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում: «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանությանը և լայն տարածմանը: Մինչ այդ՝ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենադարանի ձեռագրերի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուները: Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:

Ըստ Վահան Կոստանյանի՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ևս ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024-2025 թթ. Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ հունվարի 29-ը խորհրդանշական է թանգարանի համար. թանգարանը բացվել է 9 տարի առաջ այս օրը: «Այս տարի նաև Կոմիտասի 155-ամյակն է, որին լայնածավալ ծրագրերով պատրաստվել ենք: Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը մեզ համար պարտավորեցնող է: Այն 8 տարիների հետևողական աշխատանք է՝ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների և թանգարանի համագործակցությամբ»,- ասել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Թանգարանի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն իր հերթին նշել է, որ Կոմիտաս Վարդապետի արվեստի նկատմամբ օտարազգի ուսումնասիրողների մեծ հետաքրքրություն կա, որից էլ բխել է հավաքածուի գրանցման պահանջը: Նա նաև տեղեկացրել է, որ սկսվել է Կոմիտասի ստեղծագործությունների հրատարակությունների նոր շարք, որտեղ կարևոր են միջազգայնացումը և դրանք ավելի հասանելի դարձնելը:

Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրել է նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:

«Թանգարանը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում, և օտարազգի մասնակիցների հետ լեզվի խնդիր էր առաջանում: Այս բացը լրացնելու համար սկսեցինք հատորների տպագրության շարք: Ներկայացված են հայկական ֆոլկլորային երաժշտության 50-ական նմուշ՝ յուրաքանչյուր հատորում առանձին ժանրով և բնորոշ նկարներով»,- ասել է Տաթևիկ Շախկուլյանը:

«Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրություն

Որպես թանգարանի ձեռքբերում՝ Նիկոլայ Կոստանդյանը նշել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:

«Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս Վարդապետի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը և ֆիսհարմոնը, անձնական այլ իրեր։ Վիրտուալ շրջայցը հագեցած է ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքն ուղեկցվում է Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով, որում հնչում է նաև Կոմիտասի ձայնը։ Մոդելավորումը կատարվել է Կոմիտասի սան Արամ Աստվածատրյանի ձեռքով պատրաստված մանրակերտի հիման վրա: Վերջինս երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 2019 թ. Կոմպոզիտորների միությունը մանրակերտը փոխանցել է թանգարանին»,- ասել է Նիկոլայ Կոստանդյանը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի ՝ ժամանակակից տեխնոլոգիաները, մուտք գործելով մշակույթի ոլորտ, նոր հնարավորություններ են ստեղծում նաև թանգարանների համար՝ կենդանի դարձնելով այցը. «Այցելուները նորովի են բացահայտելու Կոմիտասի աշխատասենյակը, նրա առօրյան մոտիկից ուսումնասիրելու հնարավորություն են ունենալու: Սա հատկապես երեխաների համար անկրկնելի փորձառություն է՝ նրանց գիտելիքը դարձնելով առավել տպավորիչ: Թանգարաններում ինտերակտիվ կրթական ծրագրերի ուսումնական գործընթացի զուգահեռ ընթացքից մեր երեխաները միայն շահելու են»:

«Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանի ներկայացմամբ՝ Կոմիտասի աշխատասենյակի մանրակերտը ստեղծվել է ոչ միայն նրա սանի՝ Արամ Աստվածատրյանի հիշողությամբ, այլև օգտագործվել են Կոմիտասի ժամանակակիցների՝ հատկապես Աղավնի Մեսրոպյանի հուշերը: Այն մոդելավորված է Կոմիտասի իրերի հիման վրա, որպեսզի որևէ շեղում չլինի:

Ասուլիսին ներկա էր նաև Արամ Աստվածատրյանի սանը՝ Հենրիկ Սարգսյանը, որը ևս իր վարպետի հետ որոշակիորեն աշխատել է մանրակերտի ստեղծման շուրջ: Ըստ Հենրիկ Սարգսյանի՝ իր վարպետը մանրակերտը ստեղծել է 1968 թ. և ավարտել 1969 թ.՝ ի նշանավորումն Կոմիտասի 100-ամյակի: Ներկայացված է Կոմիտասի՝ Կ. Պոլսի տան աշխատասենյակը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular