Բարսելոնայի նախկին մարզիչը հնարավոր է փոխարինի Չավիին կատալոնական ակումբում
Sport«Բարսելոնան» դիտարկում է նիդեռլանդացի մասնագետ Ֆրանկ Ռայկարդին որպես Չավիին փոխարինելու թեկնածու։ Այս մասին հայտում է Armsport.am-ը։
Ըստ Marca-ի՝ Ժոան Լապորտան արդեն կապ է հաստատել մասնագետի հետ։ Բացի այդ, Ժոան Լապորտան ցանկանում է տեսնել Մարկո վան Բաստենին որպես մարզչի օգնական: Նշվում է, որ Ռայկարդը չի նախատեսում վերսկսել մարզչական կարիերան, սակայն նաև չի բացառում այս տարբերակը։
Ռայկարդը «Բարսելոնան» մարզել է 2003-2008 թվականներին: Նրա գլխավորությամբ կատալոնացիները երկու անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների լիգայում։
Հոլանդացին որպես մարզիչ չի աշխատել 2013 թվականից, երբ հեռացել է Սաուդյան Արաբիայի հավաքականից։