Մենք լավ խաղ ցուցադրեցինք և գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը․ Անչելոտի
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղի վերջնամասում (2:0) մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր։ Ո՛չ մրցավարը, ո՛չ էլ VAR-ը մրցակցի տուգանային հրապարակում Բրահիմ Դիասի նկատմամբ խախտում չարձանագրեցին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Խաղի վերջնամասում խախտո՞ւմ կար։ Չեմ ցանկանում խոսել այդ մասին, մրցավարն ինձ ուղղակի դեղին քարտ ցույց տվեց: Մենք լավ խաղ ցուցադրեցինք և գլխավորում ենք աղյուսակը։ Ես մրցավարին ասացի, որ իմ կարծիքով դա 11 մետրանոց էր»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Football Espana-ն։
«Ռեալը» վաստակած 57 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։