Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

«Մայր Հայաստանը» չի մասնակցելու ավագանու նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում

Blogosphere

Երևանի կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է։ Ունենք փոքրամասնության իշխանություն, ինչը լեգիտիմության և կառավարման խնդիրներ է առաջացնում։ Ինչու է այդպես ստացվել և ինչ պետք է անել, Facebook-ում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

««Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում էր որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն։ Մեր նվազագույն խնդիրը մայրաքաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերարտադրություն թույլ չտալն էր, ինչի հնարավորությունը 2023թ․ սեպտեմբերի 17–ի ընտրության արդյունքում ստեղծվել էր, սակայն ոչ իշխանական հատվածում, մեր կամքից անկախ, ընդհանուր հայտարար չեղավ։ Արդյունքում՝ ՔՊԿ + «Հանրապետություն» փոքրամասնության կոալիցիան «Հանրային ձայն» խմբակցության անուղղակի աջակցությամբ Երևանում ձևավորեց իշխանություն, ընտրեց ՔՊԿ–ական քաղաքապետ։

«Մայր Հայաստանն» անցած տարվա սեպտեմբերից առաջարկում է Երևանում գնալ նոր ընտրությունների։ Եթե քաղաքապետ չընտրվեր կամ եթե 3 ամիս շարունակ ավագանու նիստերը չկայանային, ապա օրենսդրության համաձայն պետք է նշանակվեին նոր ընտրություններ։ Սակայն «Հանրային ձայն» խմբակցության վարքագծի պատճառով և՛ քաղաքապետ ընտրվեց, և՛ նիստերը բոյկոտելու մարտավարությունը չաշխատեց, և՛ տեղական տուրքերի ու վճարների թանկացումներն անցան։

Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով ՔՊԿ–ն ու իր քույր կուսակցությունը ստացել են 32 մանդատ։ «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Հանրային ձայնը» միասին ունեն 33 մանդատ, սակայն «Հանրային ձայնից» 2–ը օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել նիստերին։ Դա նշանակում է, որ Երևանի ավագանիում ոչ իշխանական հատվածը դե ֆակտո ունի 31 մանդատ, այսինքն՝ ավելի քիչ, քան իշխանություն ձևավորած կոալիցիան։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք չենք կարող ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիայի հակաժողովրդական ու թալանչիական որոշումները տորպեդահարել՝ «դեմ» քվեարկելով, բայց կարող ենք դրանց ընդունումը թույլ չտալ՝ նիստերը բոյկոտելով։ Այսինքն՝ եթե մենք դեմ ենք որևէ որոշման (օրինակ՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կամ տրանսպորտի թանկացմանը), ապա ոչ թե պետք է մասնակցենք նիստին ու «դեմ» քվեարկենք, այլ պետք է նիստին չմասնակցենք, քվորում չապահովենք, ինչի հետևանքով նիստը չի կայանա ու վիճահարույց որոշումն էլ չի ընդունվի։ Այս մարտավարությունը, սակայն, մինչև այժմ չի հաջողվել կիրառել, քանզի «Հանրային ձայնը» միշտ գործել է իշխանությունների օգտին՝ դառնալով Երևանում իշխող կոալիցիայի փաստացի անդամ։

ՔՊԿ–ն ու «Հանրաապետությունը» մշտապես կանգնած են Երևանի ավագանու նիստերին քվորում ապահովելու խնդրի առաջ և վիճահարույց հարցերում ստիպված կուլիսային առևտրի մեջ են մտնում «Հանրային ձայնի» հետ։

Հիմա նրանք նախաձեռնել են ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների 5 անդամի՝ Սոնա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Նարինե Հայրապետյան, Զարուհի Փոստանջյան, Հայկ Մարության մանդատազրկման գործընթաց։ Որպես հիմնավորում ներկայացվում է նրանց՝ քվեարկությունների կեսից ավելիից բացակայելը։ Իրավական–տեխնիկական դետալների մեջ չմտնելով նկատենք, որ քվեարկություններին չմասնակցելը, քվորում չապահովելը հակաիշխանական խմբակցությունների միակ արդյունավետ գործիքն է և դեմ լինելու քաղաքականության դրսևորման միակ ձևը։

Ավագանու ընդդիմադիր անդամների դեմ սանկցիաներ կիրառելով՝ իշխող կոալիցիան փորձում է ճնշումների միջոցով ստիպել «Մայր Հայաստանին» ու «Ազգային առաջընթացին» հրաժարվել բոյկոտի գործիքից, քանզի ամեն անգամ «Հանրային ձայնի» հետ կուլիսային առևտուրն, ըստ ամենայնի, թանկ է նստում ու տհաճություններ պատճառում։

Ավագանու 5 անդամի մանդատից զրկելու նախաձեռնությունը ոչ լեգիտիմ է։ Այդ նախաձեռնությունը չեզոքացնելու արդյունավետ գործիքը նիստը բոյկոտելն է, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա ու նիկոլփաշինյանական ծրագիրը կյանքի չկոչվի։

«Մայր Հայաստանը» չի մասնակցելու այդ նիստին և համընդհանուր բոյկոտի կոչ է անում։ Բայց եթե մեր կամքից անկախ («Հանրային ձայնի» որևէ ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասնակցության դեպքում) այդ նիստը կայանա, ապա մեր խմբակցության անդամները կմտնեն նիստերի դահլիճ, որպեսզի իրենց ասելիքն ասեն ՔՊԿ–ի, «Հանրապետության» ու «Հանրային ձայնի» ծախված անդամի/անդամների երեսներին։ Բուն մանդատազրկման քվեարկությանն այդ դեպքում «Մայր Հայաստանը» կրկին չի մասնակցի։

Ակնհայտ է, որ ընդդիմադիր ավագանիների դեմ հարձակվել են ու նրանց ուզում են մանդատից զրկել, որպեսզի կարողանան մարսել քաղաքային տրանսպորտի թանկացման և հետագա այլ թանկացումների որոշումները։

Այս պահին դժվար է ասել, թե ինչպիսի ընթացք կստանա փետրվարի 7–ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքական կյանքն այնքան է այլասերվել ու գռեհիկ դարձել, որ բոլորը նստած սպասում են, թե արդյոք «Հանրային ձայնի» այս կամ այն անդամը/անդամները կծախվի/կծախվեն, թե ոչ։ Այսինքն՝ բոլորը գիտեն, որ նիկոլենք ապօրինի եղանակներով ուզում են «անասնագողությամբ» զբաղվել։

«Ժողովրդավարության բաստիոն» կոչվածում ոչնչացվում է ՏԻՄ–ը։ Նախկին արատավոր բարքերը քննադատողներն այսօր այնպիսի բարքեր են ներմուծում, որ նախկին իշխանությունները բարի փերիներ կարող են թվալ սրանց ֆոնին։

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում քաղաքական հանգուցալուծումը Երևանի ավագանու նոր ընտրություններն են։

Նախորդ տարվա սեպտեմբերին մենք առաջարկում էինք Երևանի քաղաքապետի ընտրության նիստերը բոյկոտել և այդպիսով նպաստել ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, սակայն հայտնի գործարքի արդյունքում փաշինյանենց հաջողվեց քաղաքապետի պաշտոնը պահել իրենց մոտ և խուսափել նոր ընտրություններից։

Հիմա կա հնարավորություն թույլ չտալ տրանսպորտի թանկացումները, մյուս հակաժողովրդական որոշումները՝ նիստերը բոյկոտելու միջոցով։ Ավագանու նիստերի բոյկոտը նաև նոր ընտրությունների գնալու հնարավորություն կտա։ Եթե առնվազն 3 ամիս ավագանու նիստերը չկայանան, ապա կառավարությունը պետք է նշանակի Երևանի ավագանու նոր ընտրություններ։

Մենք կողմ ենք նոր ընտրություններին։ Թե ինչպիսի զարգացումներ կունենանք, պարզ կդառնա փետրվարի 7–ին։ Եթե «անասնագողությունը» ստացվել է, ուրեմն նիստերի բոյկոտը չի ստացվի։ Եթե «անասնագողությունը» չի ստացվել, ուրեմն պետք է բոյկոտել բոլոր նիստերն ու գնալ նոր ընտրությունների»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular