«Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ Ուշակով Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն 

Այն աղետալի հետևանքները, որը կբերի Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար

Վերլուծական

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու մասին, որը, սակայն, ենթադրում է ոչ թե գործող Սահմանադրության կոսմետիկ փոփոխություն, այլ լիովին նոր Սահմանադրություն: Այն հնարավոր փոփոխությունները որոնք կարող են տեղի ունենալ Մայր օրենքում և որոնք չեն էլ հերքվում իշխող քաղաքական ուժի կողմից, ռեզոնանս են առաջացրել հանրության և փորձագետների շրջանում: Gallup-ի մեկ ամիս առաջ անցկացած հետազոտության մասնակիցների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Հանրության տրամադրության վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները չեն էլ հերքում, որ Սահմանադրության փոփոխության գործընթացը թելադրված է իրենց կողմից:

Հաշվի առնելով հանրության տրամադրությունները՝ Փաշինյանը կարող է լուրջ խնդրի առջև կանգնել, եթե գործը հասնի հանրաքվեին: Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ ԿԸՀ պաշտոնական ամփոփագրի, 2,591,316 էր: Սա նշանակում է, որ հանրաքվեի դրված հարցը կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 648 հազար քաղաքացի, ինչը, համաձայնեք, գրեթե անիրական է: Եվ հենց այդ հանգամանքը հասկանալով՝ Փաշինյանը որոշել է գնալ խորամանկության և փոխել օրենքն իր նպատակներին հասնելու համար: Այսպես՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել Ազգային ժողովի ընտրությունների օրը: 

Փաշինյանը հանրաքվեն և ԱԺ արտահերթ ընտրությունները մեկտեղելու և նույն օրը անցկացնելու նպատակով պատրաստվում է փոփոխել օրենքի այս կետը: Նա քաջ գիտակցում է, որ իշխող քաղաքական թիմն այլևս չունի աջակցության այն աստիճանը, որն ուներ 2018-ին, իսկ իր վարկանիշն ամիս առ ամիս գահավիժում է: Եթե հանրության առջև դրվի միայն հանրաքվեն, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ քանակի ձայն չի հավաքվելու և Փաշինյանի նախաձեռնությունը տապալվելու է: Մինչդեռ արտահերթ ընտրությունների հետ սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող է հնարավորություն ընձեռել՝  «սղղացնել» և այն ազգակործան նախագիծը, որն առաջ է քաշել Փաշինյանը:

Ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը միայն ու միայն սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելն է, օրակարգ, որը մերժվում է հանրության մեծամասնության կողմից և աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:  Այսպես, նոր Սահմանադրությամբ խմբագրվելու է Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: 

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որից նույնպես նոր Սահմանադրությամբ հրաժարվելու է «նոր Հայաստանը», ապա դա ուղղակի դառնալու է համազգային խայտառակություն: Եթե Հայաստանը, որը  ցեղասպանության զոհ է, հրաժարվի դրա միջազգային ճանաչումից, ապա կստացվի, որ թուրքական նարատիվը՝ հարցականի տակ դնելու ցեղասպանության փաստը, դուրս կգա ճիշտ: Այսինքն՝ Փաշինյանը թուրքերի ձեռքը կարող է դնել այնպիսի քարոզչական կռվան, որը կզրոյացնի երկար տասնամյակների հայոց պայքարը՝ տեղ բացելով նոր ցեղասպանության:

Թուրքիայի սիրտը շահելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է հրաժարվել նաև Արարատից, փոխել ՀՀ զինանշանն ու օրհներգը: Բացի այդ, հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով նոր Սահմանադրությամբ վերացվելու է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու կարգավիճակը: Արդեն իսկ կարող ենք նկատել, թե ինչ արշավ են սկսել իշխանությունները հոգևորականների և եկեղեցու դեմ:

Հայաստանի Սահմանադրության արժեբանական ու գաղափարական հիմնասյուները վերացնելուց ու դրանով արտաքին քաղաքական խնդիրներ լուծելուց, Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում ունի խիստ անձնական, սեփական իշխանությանը վերաբերող հաշվարկ:  Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հրաժարվել ներկայումս գործող կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից և ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն։ Ներկայիս Սահմանադրությամբ ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել խորհրդարան մուտք գործած այլ՝ ամենաշատը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում:  Այժմ հրաժարվելով գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից՝ առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն՝ երկու տարբերակով՝ կա՛մ երկրի նախագահը կարող է ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կա՛մ, ըստ երկրորդ տարբերակի, կարող է կիրառել Երևանի քաղաքապետի ընտրությանը նման մեխանիզմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այսինքն՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով։ Այս նորամուծության դեպքում իշխանությունը, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը, ֆորսմաժորների բացակայության պարագայում հնարավորություն կստանա գործնականում հավերժ նշանակվել վարչապետի պաշտոնում։

Ըստ էության, Փաշինյանն այժմ ցանկանում է ստանալ Արևմուտքի համաձայնությունը և իրականացնել վերը նշված ծրագիրը: Իսկ ծրագիրը կայանում է այնպիսի Սահմանադրություն ունենալու մեջ, որ լեգիտիմության հարց լուծի, և, որ տեղավորվի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից բխող տարածաշրջանային տրամաբանության մեջ: Ինչպես տեսնում ենք, այդ նպատակին հասնելու համար Փաշինյանը չի խորշում նաև օրենքներն իր քաղաքական շահերին համապատասխան փոփոխելուց և խմբագրելուց: Սակայն, ակնհայտ է, որ անգամ հանրաքվեն և ընտրությունները մեկտեղելու դեպքում էլ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, այն պարզ պատճառով, որ հանրության մեծամասնության մոտ այլևս սպառվել է վստահության պաշարը գործող իշխանությունների հանդեպ և նրանք հակված են աջակցել ոչ թե Փաշինյանի և նրա թիմի արկածախնդրություններին, այլ ցանկանում են դաշտում տեսնել նոր գաղափարներով և պետականամետ կեցվածքով նոր դեմքեր և նոր ուժեր:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». ԼյոկաԱվարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան․ Փաստինֆո Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղԻսրայելն սկսել է ռմբակոծել ՌաֆահըԱվարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻմ, ձեր երեխաների մայրերը չպիտի վախենան մայրենի լեզվով օրորոցային երգել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (տեսանյութ) Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան հոսպիտալացվածներԿիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ)Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը«Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ)Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ ԱշուրյանԵրթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ. ուղիղ Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայ զինվորականի են վտանգի առաջ կանգնեցնում․ իրական պատերազմը հենց դա է․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին․ aysor.am Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին
Ամենադիտված