Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Այն աղետալի հետևանքները, որը կբերի Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար

Аналитический

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու մասին, որը, սակայն, ենթադրում է ոչ թե գործող Սահմանադրության կոսմետիկ փոփոխություն, այլ լիովին նոր Սահմանադրություն: Այն հնարավոր փոփոխությունները որոնք կարող են տեղի ունենալ Մայր օրենքում և որոնք չեն էլ հերքվում իշխող քաղաքական ուժի կողմից, ռեզոնանս են առաջացրել հանրության և փորձագետների շրջանում: Gallup-ի մեկ ամիս առաջ անցկացած հետազոտության մասնակիցների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Հանրության տրամադրության վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները չեն էլ հերքում, որ Սահմանադրության փոփոխության գործընթացը թելադրված է իրենց կողմից:

Հաշվի առնելով հանրության տրամադրությունները՝ Փաշինյանը կարող է լուրջ խնդրի առջև կանգնել, եթե գործը հասնի հանրաքվեին: Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ ԿԸՀ պաշտոնական ամփոփագրի, 2,591,316 էր: Սա նշանակում է, որ հանրաքվեի դրված հարցը կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 648 հազար քաղաքացի, ինչը, համաձայնեք, գրեթե անիրական է: Եվ հենց այդ հանգամանքը հասկանալով՝ Փաշինյանը որոշել է գնալ խորամանկության և փոխել օրենքն իր նպատակներին հասնելու համար: Այսպես՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել Ազգային ժողովի ընտրությունների օրը: 

Փաշինյանը հանրաքվեն և ԱԺ արտահերթ ընտրությունները մեկտեղելու և նույն օրը անցկացնելու նպատակով պատրաստվում է փոփոխել օրենքի այս կետը: Նա քաջ գիտակցում է, որ իշխող քաղաքական թիմն այլևս չունի աջակցության այն աստիճանը, որն ուներ 2018-ին, իսկ իր վարկանիշն ամիս առ ամիս գահավիժում է: Եթե հանրության առջև դրվի միայն հանրաքվեն, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ քանակի ձայն չի հավաքվելու և Փաշինյանի նախաձեռնությունը տապալվելու է: Մինչդեռ արտահերթ ընտրությունների հետ սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող է հնարավորություն ընձեռել՝  «սղղացնել» և այն ազգակործան նախագիծը, որն առաջ է քաշել Փաշինյանը:

Ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը միայն ու միայն սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելն է, օրակարգ, որը մերժվում է հանրության մեծամասնության կողմից և աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:  Այսպես, նոր Սահմանադրությամբ խմբագրվելու է Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: 

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որից նույնպես նոր Սահմանադրությամբ հրաժարվելու է «նոր Հայաստանը», ապա դա ուղղակի դառնալու է համազգային խայտառակություն: Եթե Հայաստանը, որը  ցեղասպանության զոհ է, հրաժարվի դրա միջազգային ճանաչումից, ապա կստացվի, որ թուրքական նարատիվը՝ հարցականի տակ դնելու ցեղասպանության փաստը, դուրս կգա ճիշտ: Այսինքն՝ Փաշինյանը թուրքերի ձեռքը կարող է դնել այնպիսի քարոզչական կռվան, որը կզրոյացնի երկար տասնամյակների հայոց պայքարը՝ տեղ բացելով նոր ցեղասպանության:

Թուրքիայի սիրտը շահելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է հրաժարվել նաև Արարատից, փոխել ՀՀ զինանշանն ու օրհներգը: Բացի այդ, հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով նոր Սահմանադրությամբ վերացվելու է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու կարգավիճակը: Արդեն իսկ կարող ենք նկատել, թե ինչ արշավ են սկսել իշխանությունները հոգևորականների և եկեղեցու դեմ:

Հայաստանի Սահմանադրության արժեբանական ու գաղափարական հիմնասյուները վերացնելուց ու դրանով արտաքին քաղաքական խնդիրներ լուծելուց, Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում ունի խիստ անձնական, սեփական իշխանությանը վերաբերող հաշվարկ:  Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հրաժարվել ներկայումս գործող կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից և ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն։ Ներկայիս Սահմանադրությամբ ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել խորհրդարան մուտք գործած այլ՝ ամենաշատը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում:  Այժմ հրաժարվելով գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից՝ առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն՝ երկու տարբերակով՝ կա՛մ երկրի նախագահը կարող է ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կա՛մ, ըստ երկրորդ տարբերակի, կարող է կիրառել Երևանի քաղաքապետի ընտրությանը նման մեխանիզմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այսինքն՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով։ Այս նորամուծության դեպքում իշխանությունը, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը, ֆորսմաժորների բացակայության պարագայում հնարավորություն կստանա գործնականում հավերժ նշանակվել վարչապետի պաշտոնում։

Ըստ էության, Փաշինյանն այժմ ցանկանում է ստանալ Արևմուտքի համաձայնությունը և իրականացնել վերը նշված ծրագիրը: Իսկ ծրագիրը կայանում է այնպիսի Սահմանադրություն ունենալու մեջ, որ լեգիտիմության հարց լուծի, և, որ տեղավորվի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից բխող տարածաշրջանային տրամաբանության մեջ: Ինչպես տեսնում ենք, այդ նպատակին հասնելու համար Փաշինյանը չի խորշում նաև օրենքներն իր քաղաքական շահերին համապատասխան փոփոխելուց և խմբագրելուց: Սակայն, ակնհայտ է, որ անգամ հանրաքվեն և ընտրությունները մեկտեղելու դեպքում էլ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, այն պարզ պատճառով, որ հանրության մեծամասնության մոտ այլևս սպառվել է վստահության պաշարը գործող իշխանությունների հանդեպ և նրանք հակված են աջակցել ոչ թե Փաշինյանի և նրա թիմի արկածախնդրություններին, այլ ցանկանում են դաշտում տեսնել նոր գաղափարներով և պետականամետ կեցվածքով նոր դեմքեր և նոր ուժեր:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное