Բավարիայի սպորտային տնօրենը խոսել է Տուխելի ապագայի մասին
Սպորտ«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ապագայի մասին հարցին։
«Իհարկե, նա պայքարում է մի իրավիճակի դեմ, որը շատ դժվար է բոլորիս համար։ Մեր նպատակն է միասին ելք գտնել այս իրավիճակից։ Մենք բոլորս նույն նավակի մեջ ենք»,- Ֆրոյնդի խոսքն է մեջբերել լրագրող Քերի Հոուն։
Փետրվարի 14-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում արտագնա պարտություն էր կրել «Լացիոյից» (0:1): Մինչ այս մյունխենցիները գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրում պարտվել էին «Բայերին» (0:3):
Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։