45-ամյա որդին ոչ սթափ վիճակում մարմնական վնասվածքներ է հասցրել ծնողներին․ հայրը տեղում մահացել է
Emergency CaseSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդու բժշկական կենտրոնից և հայտնել են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, իրենց մոտ են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Սամվել Վ․-ի դին, ով, ըստ հարազատների, իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:
Դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ հարազատների կողմից իրենց մոտ տեղափոխված Սամվել Վ․-ի դիակի վրա հայտնաբերվել են ձախ ոտքի ազդրի ստորին երրորդականի առաջնամիջայինի կտրած, ձախ ակնակապիճի արյունազեղում և քերծվածքներին նմանվող այլ վնասվածքներ ու, հավանաբար, մահը վրա է հասել մարմնական վնասվածքների արդյունքում:
Պարզվել է, որ Սամվել Վ․-ին մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս որդին՝ Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Նորայր Վ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Թումանյանի քննչական բաժին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։