Մբապեն պայմանագիր է կնքել Ռեալի հետ
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: Համաձայնագին ուժի մեջ կլինի մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ փետրվարի 15-ին ֆուտբոլիստը փարիզցիների ղեկավարությանը տեղեկացրել է, որ իր պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Ավելի ուշ նա թիմակիցներին ասել է, որ ամռանը կհեռանա ֆրանսիական ակումբից։
Հաղորդվում էր, որ պայմանագրի կնքման համար նախատեսված բոնուսը կկազմի 50 մլն եվրո։ Նրա աշխատավարձը չի գերազանցի 20 մլն եվրոն։
Ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։