Բոսնիացի Տարիկ Իսիչը՝ «Փյունիկի» խաղացող
Sport«Փյունիկը» պայմանագիր է կնքել 29-ամյա կենտրոնական պաշտպան Տարիկ Իսիչի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:
Բոսնիացի խաղացողի նախկին ակումբը եղել է ուզբեկական «Սոգդիանան»:
Իսիչը կարիերան սկսել է 2015 թվականին՝ բոսնիական Յաբլանիցայի «Տուրբինայում»: Պաշտպանը կարիերայի մեծ մասը անցկացրել է հայրենիքում` հանդես գալով 8 ակումբներում: Գլխավոր հաջողությունը Իսիչը գրանցել է «Վելեժի» հետ՝ դառնալով Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր:
Վերոնշյալ ակումբներից բացի, Տարիկը մեկ մրցաշրջան է անցկացրել մալայզիական «Պերակում»: Իսիչը նաև հանդես է եկել ալբանական «Կուկեսիում»:
Իսիչը «Փյունիկին» է միացել ուսումնամարզական հավաքի միջնամասում ու փորձաշրջանի ընթացքում մասնակցել ընկերական խաղերին: