Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակիչում են
SportԳերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։
Նժույգ թափերում որակավորման փուլի արգելքը հաղթահարել է եւ պայքարը մեդալի համար կշարունակի Գագիկ Խաչիկյանը։
Փետրվարի 23-ին հենացատկի որակավորմանը կմասնակցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար: