Սա արժանի հաղթանակ էր․ Տուխել
Սպորտ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում տարած հաղթանակը (2-1).
«Առաջին խաղակեսը շատ լավ անցկացրինք, բայց չկարողացանք առաջ անցնել հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսը բավականին բարդ ստացվեց։ Մենք բացեցինք հաշիվը, երբ «ՌԲ Լայպցիգը» լավ էր խաղում և կարողացավ լավ արձագանքել այն բանից հետո, երբ հավասարեցրեց հաշիվը:
Ընդհանուր առմամբ, սա արժանի հաղթանակ էր: Այսօրվա հաղթանակը լավ է ֆուտբոլիստների համար, լավ է բոլորիս համար ակումբում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Բունդեսլիգայի 23 խաղից հետո «Բավարիան» 53 միավորով 2-րդ տեղում է։