USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Հարկ վճարելը պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանն ու հարկերի հաշվին կատարվող ծախսերին. Վարդանյան

Blogosphere

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է.

«Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները շատ կարճ ժամանակահատվածում որոշեցին, որ քաղաքացին իր բարեկեցությունը պետք է ապահովի օրերցօր բարձրացող հարկերի, տուրքերի ու վճարումների հաշվին։ Մի կողմից պետք է վճարի բարձր հարկերը, մյուս կողմից՝ բարեկեցիկ լինի։ 

«Խոպանչիների» հետաձգված հարկը միակը չէր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էապես բարձրացել են հարկերը, տուրքերն ու վճարները։ Առաջիկայում ևս սպասվում են հարկային նոր փոփոխություններ։

- 2023թ. հուլիսի 1-ից նոր կարգով են հարկվում միկրոձեռնարկատիրության սուբյեկտները։ Հարկը հաշվարկվում է վճարվող աշխատավարձի 20 տոկոսի չափով։ Այսինքն, մեկ աշխատողի համար միկրոձեռնարկատիրության դեպքում ոչ թե հաստատուն 5 հազար դրամի չափով է եկամտային հարկ վճարվում, այլ գործատուն վճարում է 20 տոկոս եկամտահարկ։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի նպատակն էր փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման հարմարավետ և պարզ պայման­ներ: Արդյունքում միկրո-ով աշխատելը դարձել է շատ բարդ և ոչ ցանկալի։

- Հաջորդ տարվանից ամբողջական ծավալով կգործի գույքահարկի մասին օրենքը։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի վերջնական բեռը։ Իշխանություններն, օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ. ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։

- Երևանում կտրուկ բարձրացել են շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը։ Կառուցապատող ընկերություններն արդեն նախազգուշացնում են, որ նորակառույց շենքերի, առանց այն էլ ոչ մատչելի, բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։ Տուժելու են և կառուցապատողները, և բնակարան ձեռք բերող քաղաքացիները։

- 2024թ-ի սեպտեմբերից հավելյալ պետական տուրք են վճարելու տաքսու վարորդները։ Առցանց պատվիրված յուրաքանչյուր տաքսի-փոխադրման համար կգանձվի վճար, որը մինչև 2026թ. կհասնի 5 տոկոսի։ Պահանջվելու է նաև տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ և էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Սա կարող է ազդել նաև տաքսու գների բարձրացման վրա։

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական և նոտարական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից՝ բացառել գործունեության այս տեսակները շրջանառության հարկի համակարգում: Ի՞նչ հետանքներ կարող է ունենանալ այս որոշումը. մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես կփակվեն, իսկ փաստաբանական ծառայությունների արժեքը կբարձրանա։ Իհարկե էլի տուժելու է սովորական քաղաքացին։

Բայց այստեղ նշմարվում է նաև թաքնված դրդապատճառ՝ պատժել փաստաբանական հանրույթին, որը հակադրվում է իշխանության իրավական կամայականություններին։

- Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Հարկումը հետաձգվեց, բայց որ առաջիկայում «խոպանչիները չեն պլստալու», բոլորին է հասկանալի։ Վարչապետի կառավարության նիստի մեկնաբանությունը դրա մասին էր՝ եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, մի երթևեկեք։

 - Այս տարվա հունվարից Երևանի կենտրոնում առանձնացված կարմիր գծերից օգտվելու տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի՝ իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը վարորդները հայտնվեցին բեռի տակ։

Բարձրացել են դատարան դիմելու տուրքերը, առաջիկայում կթանկանա տրանսպորտը, կներդրվի առողջապահության ապահովագրման համակարգ։ Իսկ թե էլ ինչ պարտադիր վճարներ կծագի այս իշխանության գլխում, գուշակելն անշնորհակալ գործ է։

 «Եթե սիրում ես հայրենիքդ, վճարիր հարկերդ»։ Բայց ստացվում է, որ իշխանությունը հայրենիք ասելով հասկանում է իրեն՝ հարկերը անհրաժեշտ են քաղաքապետի «թագադրման», ամանորյա անճաշակ, անհասկանալի ձևավորման, ծառայողական թանկարժեք մեքենաների և էլի բազում աբսուրդի հասնող ծախսերի համար։

Հարկ վճարելը հերոսություն չէ։ Բոլոր նորմալ պետություններում դա քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանն ու հարկերի հաշվին կատարվող ծախսերին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular