Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել 

Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայի Ազգային հերոս, «Դիմադրության» շարժման յուրօրինակ խորհրդանիշ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ՝ Մելինեի աճյունները մեծ շուքով ու պետական բարձր արարողակարգով վերահուղարկավորվեցին Փարիզի Պանթեոնում: Դա տեղի ունեցավ փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և իր մի խումբ զինակիցների գնդակահարության 80-րդ տարելիցի օրը: Հարկավ, իրադարձությունը նշանակալի էր ոչ միայն ֆրանսիացիների ու ֆրանսիական պետության, այլև հայերիս համար, անկախ ամեն ինչից: Ֆրանսիայի ղեկավարությունը, ի դեմս նախագահ Մակրոնի, այդ պետական արարողությանը հրավիրել է ներկա գտնվելու նաև ՀՀ այսրոպեական ղեկավարին:

Մակրոնը, իհարկե, մեղավոր չէ, որ ՀՀ ղեկավարը հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ով կա, նրան էլ հրավիրել էին: Ճիշտ է, Ֆրանսիայի գործող նախագահն էլ պակաս «մութ» կետեր չունի, որպես 2022-ին Պրահայում Փաշինյան-ԱլիևԷրդողան հակաարցախյան դավադիր համաձայնության, այսպես ասենք, «քավոր», սակայն դա այլ հարց է: Բայց պարտության ու աղետների, զիջողականության ու պարտվողականության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը ամենաիսկական «սյուռ» սարկազմ էր: Կերպարային անհամատեղելիության առումով դիսոնանսն առավել քան աչք էր ծակում: Լիարժեք ընկալելու համար այդ անհամապատասխանությունը, կարծում ենք, արժե, թեկուզ հպանցիկ, դիտարկել, թե ո՛վ է եղել Միսաք Մանուշյանը, և հատկապես ինչն է նրան առանձնացրել մյուսներից՝ հասցնելով հերոսի կոչման, ո՛րն է նրա գործունեության հերոսականությունը:

Միսաք Մանուշյանը՝ Հայոց ցեղասպանության աղետից մազապուրծ, հայտնվել է Լիբանանում գործող ֆրանսիական որբանոցում, ապա՝ տեղափոխվել Ֆրանսիա: Տիրապետել է բանվորական մասնագիտության (հաստոցների օպերատոր), աչքի է ընկել նաև որպես աշխատավորների իրավունքների համար պայքարող, հանդես է եկել նաև հոդվածներով, գրական ստեղծագործություններով: Ըստ որում, կա մի դրվագ, որ Ֆրանսիայում շրջանցում են լռությամբ, մասնավորապես այն, որ ֆրանսիական իշխանությունները 1939-ին Միսաք Մանուշյանին բանտարկում են՝ ձախ հայացքներով հանդես գալու համար, ու նա 3 ամսով հայտնվում է բանտում: Բայց այն բանից հետո, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է և հայտնվում ֆաշիստական օկուպացիայի տակ, Միսաք Մանուշյանը և իր ընկերները որոշում են շարունակել պայքարը:

Հատկանշական է, որ Միսաք Մանուշյանի խմբում եղել են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայերից բացի՝ հրեաներ, լեհեր, իսպանացիներ, իտալացիներ, նաև՝ ֆրանսիացիներ: Մանուշյանի և իր խմբի գործունեությունը հետաքրքրական է նրանով, որ եղել են «Դիմադրության» շարժման ամենից ակտիվ խմբերից մեկը և բավականին հանդուգն և արդյունավետ պատժիչ գործողություններ են իրականացրել գերմանական զավթիչների դեմ: Բայց առանցքայինը, հիմնականն այն է, որ Միսաք Մանուշյանը ու ներգաղթյալ մյուս «դիմադրողականները» որոշել են կռվել ու պայքարել մի երկրում, մի հասարակության մեջ, որը ինքն արդեն հանձնվել էր թշնամու ողորմածությանը, համակերպվել էր գերմանական տիրապետությանն ու նրա հետ համագործակցող մարշալ Պետենի «Վիշիի» խամաճիկային իշխանությանը:

Ա՛յ թե ի՛նչն է հատկանշական: Հանրահայտ է նաև, որ ֆրանսիական «Դիմադրությունը», ի տարբերություն, օրինակ՝ սերբական (հարավսլավական) պարտիզանների, ռազմական լուրջ խնդիրներ, մեծ հաշվով, չի լուծել, մարտական գործողությունների ընթացքի վրա էական ազդեցություն առանձնապես չի ունեցել: Բայց, և դա ամենից էականն է, «Դիմադրության» շարժումը, Միսաք Մանուշյանի և նրա նման խիզախների պայքարը հսկայական քաղաքական նշանակություն են ստացել հետագայում՝ հենարան ու հող ապահովելով Շառլ դը Գոլի՝ Ֆրանսիայի՝ որպես արժանապատիվ ու հզոր տերության վերականգնման, հաղթող տերությունների հետ հավասար հանդես գալու համար: Նաև այդ հանգամանքների գիտակցումով է բարձր գնահատվում Միսաք Մանուշյանի և նրա ընկերների անձնազոհությունը: Նրանք, շատերը ազգությամբ ֆրանսիացի չլինելով, Ֆրանսիայի համար արել են շատ ու շատ ավելին, քան բազմաթիվ ֆրանսիացիներ:

Ի հակադրություն նշվածի, տեղին կլիներ հիշել մարշալ Անրի Պետենին, որի կերպարն էլ է հետաքրքրական: Այդ գործիչը Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայում Ազգային հերոսի համարում ուներ, որպես ֆրանսիական զորքերի հրամանատար: Սակայն 1940-ին, համաձայնելով գլխավորել Ֆրանսիայի պրոհիտլերյան խամաճիկ կառավարությունը (այն հայտնի է որպես «Վիշիի կառավարություն»), հերոս մարշալը մեկեն դարձավ հակահերոս, ու, հասկանալի է, որ հետագայում, Ֆրանսիայի ազատագրումից ու ազգային պետության վերականգնումից հետո, մարշալ Պետենը կալանավորվեց ու դատապարտվեց՝ որպես պարտվողականության, կոլաբորացիոնիզմի (թշնամու հետ համագործակցության) խորհրդանիշ:

Կա տեսակետ, որ նման մի կերպարի վերահուղարկավորմանը Փաշինյանի ներկայությունը գուցե տրամաբանական լիներ: Իսկ չհանձնվող, դիմադրող, պայքարող ու անձնազոհ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը Փաշինյանի ներկայությունը, կներեք, անարգանքի նման մի բան էր՝ թե՛ Մանուշյանի, թե՛ նրա զինակիցների հիշատակի հանդեպ: Քիչ առաջ նկատեցինք, թերևս արժե կրկնել. Մակրոնը մեղավոր չէ, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանին, մեղավորը մենք ենք, որ ՀՀ ղեկավարի կարգավիճակով տակավին հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներըՀիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին
Ամենադիտված