London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Արևմուտքն ու ՆԱՏՕ անդամ երկրներն ակտիվորեն զինում են Ադրբեջանին

Analytical

Թեև արևմտյան պետությունները հայտարարում են, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսության և անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի հարցում, ակնհայտ է, որ Երևանին բաժին են հասնում ընդամենը գեղեցիկ խոստումներն ու աջակցության հավաստիացումները, միաժամանակ նույն արևմտյան տերություններն ակտիվորեն զինում են Բաքվին: Թե ինչպես են նրանք այդ դեպքում պատկերացնում Հայաստանի անվտանգությանն ուղղված ջանքերի ակտիվացումը՝ դժվար է ասել:

Դիցուք՝ Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը արցախյան պատերազմի թեժ պահին՝ հոկտեմբերի 15-ին, հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ «Նուվել Օբսերվատորը» պատմում է, թե ինչու Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական նավթադոլարներից։ Կարելի է առանձնացնել Ֆրանսիա-Ադրբեջան  խոշոր գործարքը` «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքը Ադրբեջանին 430 մլն եվրո արժեքով: «Ադրուա» (Adroit) տեսակի նավերը պաշտոնապես նախատեսված են Կասպից ծովում հորատման սարքավորումների պաշտպանության համար, բայց դրանք կարող են հագեցվել նաեւ հրթիռներով։ Տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»։  Այժմ առկախված է եւս մեկ խոշոր ռազմական պայմանագիր, որը ներկայացնում են իբրեւ «զուտ պաշտպանական»։ Ադրբեջանը կարող է ձեռք բերել «Airbus»-ի, «BAE Systems»-ի եւ «Leonardo»-ի համատեղ ձեռնարկության՝ «MBDA»-ի հրթիռները։ Խոսքը միջին եւ մեծ հեռավորության «ASTER-30-SAMP/T» համակարգի մասին է, ինչպես նաեւ «Vertical Launch-MICA» պաշտպանական համակարգի: Թեեւ բարձր արդյունավետություն ունեցող այս համակարգերը չեն համարվում «հարձակողական» զենքեր, դրանք կարող են հայկական հրթիռների չեզոքացմամբ ապահովել Բաքվի անվտանգությունը եւ դրանով փոխել ուժերի հավասարակշռությունը։ Գործարքը գնահատվում է 1-3 մլրդ եվրո: Բացի այդ, ըստ Army Recognition կայքի, օրինակ, Ադրբեջանն ունի 19 հատ MO-120-RT-61 ֆրանսիական արտադրության ականանետ։ Իսկ ըստ defence.az կայքի՝ Ադրբեջանի զինուժի զինանոցում կան ֆրանսիական «Ռենո» (Renault) ընկերության Sherpa 2 զրահամեքենաներ։ 2018-ին ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու հակաօդային պաշտպանության MICA և Aster 30 հրթիռներ։

Եվրամիության անդամ այլ երկրներ ևս զենք են վաճառել Ադրբեջանին, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան Ֆրանսիան և Բուլղարիան։ Իսպանիան վերջին տարիների ընթացքում Ադրբեջան է արտահանել մոտ 19․5 մլն եվրոյի զենք, Չեխիան՝ 7․2 մլն, Ռումինիան՝ 5.3 մլն, Իտալիան և Խորվաթիան՝ 2․6-ական մլն։

Ըստ ֆրանսիական AgoraVox պարբերականի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Չեխիան Իսրայելի միջոցով 2018-ին հարձակողական զենք է մատակարարել Ադրբեջանին: Մասնավորապես, առքուվաճառքին մասնակցել են «չեխական «Real Trade Praha» և սլովենական «MSM Martin» ընկերությունները:  2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ Կարևոր է նշել, որ քանի որ Չեխիա զենքի արտահանման թույլտվությունները տալիս է արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների դրական կարծիքի հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները դրական կարծիք են հայտնել Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր նախարարություններն ի սկզբանե նշում էին, որ արտահանումն իրականացվում է Իսրայել, առաքման արտոնագրում իսրայելական ընկերության անվան հետ մեկտեղ նշված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Թեև ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք չի վաճառում, սակայն որևէ կերպ չի խոչընդոտում, որպեսզի Բաքվին ակտիվորեն զինի իր ռազմավարական դաշնակից Իսրայելը: Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել: «Ամնիսթի ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է, որ Ադրբեջանը 2020 թ․ Արցախյան պատերազմում օգտագործել է իսրայելական արտադրության կասետային ռումբեր։ Այս մահաբեր ռումբերը պայթել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվող բնակելի թաղամասում։

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանին զրահամեքենաներ և հեռադիտակներ վաճառող Արևմուտքը շատ ավելի շահութաբեր բիզնես է անում Բաքվի հետ՝ վերջինիս տրամադրելով իր տրամադրության տակ եղած գրեթե ողջ գերժամանակակից զենքերի զինանոցը, իսկ թե ում դեմ կարող է կիրառվել այն՝ պարզից էլ պարզ է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular