Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան Մախսուդյան Ալ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ Ապրիլի 27-ի աստղագուշակ ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Արթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետք Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան Պետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. Փաշինյան ՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ) 

Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Սպորտ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում:

Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։

4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:

Մեր լողորդները մասնակցել են նաև 4×100մ խառը համալիր փոխանցալողում. 4.08.59 արդյունքով նրանք գրավել են 25֊րդ տեղը և սահմանել են հանրապետության նոր ռեկորդ:

Հայ լողորդները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը Դոհայում անցկացված աշխարհի առաջնության 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 0.54.22 վայրկյանում և Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: 70 լողորդների շրջանում նա գրավել է 36-րդ տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1.02.69 արդյունքով և որակավորման փուլում 31֊րդն էր` չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայ մարզուհին հանդես է եկել նաև 50մ ազատ լողաոճում և ցույց տալով 0.27.58 արդյունք՝ 115 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 60֊րդ տեղը։

Լողորդ Աշոտ Չախոյանը 100մ բրաս լողաոճի որակավորման փուլում 1.04.92 արդյունքով բավարարվել է 58֊րդ տեղով, իսկ 50մ բրաս լողաոճում 0.29.38 արդյունքում գրավել է 44֊րդ տեղը: Անի Պողոսյանն էլ 200մ ազատ ոճում 2.10.55 արդյունքով 41֊րդն էր։

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի խոսքով՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, երկու ներկայացուցիչ կունենանք՝ 1 տղա և 1 աղջիկ: Լողորդները հունիսի վերջին Բելգրադում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի Փարիզ-2024-ի համար:

«Արթուր Բարսեղյանը տևական ժամանակ է՝ ուսումնամարզական հավաքների է մասնակցում Ֆրանսիայում, որտեղ դեռ պետք է վարկանիշային մի քանի փուլերի մասնակցի: Վարկանիշ նվաճելը շատ բարդ է, բայց այս պահին Արթուր Բարսեղյանն ամենամոտն է այդ ցուցանիշներին»,- նշում է Արման Վահանյանը:

Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ջրացատկի մրցումներում Հայաստանը երեք մարզիկ է ներկայացրել: Աշտարակացատկում պայքարի են դուրս եկել Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես են եկել նաև սինխրոն ցատկում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասում է՝ արդյունքներից գոհ չէ, թեև դրական կետեր, ամեն դեպքում, կան:

«Առաջնությանը երիտասարդ ջրացատկորդներն էին մասնակցում, որոնց փորձ էր անհրաժեշտ: Ամեն դեպքում կարողացանք բարդ ցատկերի որոշակի ծրագիր հավաքել: Դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ը լողավազանում ընթանում էին վերանորոգման թեթև աշխատանքներ: Այդ ժամանակահատվածը բաց թողեցինք, և հետո քիչ ժամանակ մնաց առաջնությանը նախապատրաստվելու համար: Կարևոր է այն, որ վնասվածքներ չստացանք»,- նշել է գլխավոր մարզիչը:

Հավաքականի հիմնական կազմի անդամները վնասվածքների ու վիրահատությունների պատճառով բաց էին թողնում Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունը: Մարզչի գնահատմամբ՝ եթե նրանք հասցնեին վերականգնվել, ապա կկարողանային նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ցավոք՝ չստացվեց. «Այս տարվա Օլիմպիական խաղերի էջն արդեն փակել եմ ու նայում եմ ավելի հեռու՝ 2028 թվականի Օլիմպիական խաղեր: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խաղերին մասնակից ունենանք ջրացատկում: Մեր թիմի տղաներն ընդամենը 18 տարեկան են, իսկ աղջիկը՝ Ալիսան, 16: Երիտասարդները խոշոր մրցաշարերի մասնակցության փորձ դեռևս չունեն, այնպես որ՝ աշխարհի առաջնությունն իրենց համար կարևոր փորձառություն էր»:

Նշենք՝ ջրացատկի մրցումներում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ)
Ամենադիտված