2024 թվականին մենք ընդամենը մեկ անգամ ենք պարտվել․ Էրիկ տեն Հագ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր թիմի խաղի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին» (1:0):
«Մենք գտել ենք հաղթելու ճանապարհը։ Մեր թիմը կայուն խաղ է ցուցադրում։ 2024 թվականին մեկ անգամ ենք պարտվել։ Մենք կայուն ենք։
Դա այնքան էլ հեշտ չէ, երբ վնասվածքները շատ են՝ հատկապես պաշտպանությունում։ Երբ պետք է խաղացողներին օգտագործել տարբեր դիրքերում։
Ես շատ հպարտ եմ, որ մենք դա արեցինք»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: