Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան Դանիելյան Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Երեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Ընդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթվա վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ մարտի սկզբին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նշվում էր, որ Զելենսկին մտադիր է այցելել Երևան ապա` Բաքու։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չեղավ: Ավելին, «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովն ընդամենը պատասխանել է. «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։

Երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի հեճուկս ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան` ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։ Անկախ այս տեղեկությունների հակասականությունից, փորձենք հասկանալ, թե ինչ «խորխորատներ» կան այս «պատմության» մեջ:

Նախ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչպես երևում է, Փաշինյանը հուսով էր, որ եկել է հարմար ժամանակը ապացուցել դա արդեն գործնականում, և Զելենսկիի այցը կարող էր լինել լավագույն առիթը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը և ՀՀ իշխանությունները «մոռանում» են, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրա ավարտից հետո ինչպիսի դիրքորոշում էր որդեգրել Ուկրաինան և ինչ քայլեր էր կատարել Հայաստանի և Արցախի նկատմամբ: Խոսենք փաստերով:

Նախ՝ ադրբեջանական զինծառայողները և թուրքական «փրոքսիները» 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին արգելված ֆոսֆորային ռումբեր, որոնք ուղարկվել էին Ուկրաինայից:

Հաջորդը. Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ալիևին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում՝ այս պարագայում նկատի ունենալով Արցախը:

Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին մշտապես կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելելուց՝ «առաջնորդվելով Ադրբեջանի օրենսդրությամբ»:

2023 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ավելին, դեռևս 2017 թվականից Ուկրաինան արգելել էր Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը երկրի տարածք, Զելենսկին այդ որոշումը չի վերացրել:

Մյուս հանգամանքը. Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ: Ցուցակում նա նշվում է որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։

Եվ վերջապես՝ միջազգային կառույցներում գրեթե բոլոր կարևորագույն քվեարկությունների ժամանակ Ուկրաինան բռնել է Ադրբեջանի կողմը՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի:

Մնում է հասկանալ, թե որ արժանիքների համար է (էր) Փաշինյանը անթաքույց խանդավառությամբ պատրաստվում դիմավորել՝ մշտապես հակահայկական դիրքորոշում ցուցաբերած երկրի ղեկավարին, և ինչո՞ւ էին այդքան ոգևորված բոլոր իշխանավորները:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»
Ամենադիտված