Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

«Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր՝ կոչ անելով ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Ոչ վաղ անցյալում Հաագայի դատարանը հօգուտ Հայաստանի վճիռներ էր կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ: Բայց ոչ միայն միջանցքը չապաշրջափակվեց, այլ շաբաթներ անց Արցախը հայաթափվեց: Որքանո՞վ կարող ենք վստահել նման բանաձևերին ու հայտարարություններին: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է, որ այդ բանաձևերին պետք է վերաբերվել որպես փոքր ճնշման միջոց Ադրբեջանի վրա:

«Դրանք որևէ հետևանք չեն ունենալու, կմնան թղթի վրա որպես բանաձև, ԵՄ-ն այդ պատժամիջոցները չի մտցնի, որովհետև առայժմ նման անհրաժեշտություն չեն տեսնում: Ավելին՝ Հայաստանն էլ դա առանձնապես չի պնդում, հակառակը՝ պնդում է խաղաղություն կնքելու մասին: Սա եվրոպական երկրների կողմից բարոյական աջակցության հերթական քայլն է, դրանով էլ կսահմանափակվի, մոտ ապագայում պատժամիջոցների մասին խոսք լինել չի կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է վերլուծաբանը:

Իսկ ի՞նչ են մեզանից ստանալու այս «բարոյական աջակցության» դիմաց: «Մասամբ արդեն ինչ-որ բան արել ենք, ու մեզանից էլի սպասելիքներ ունեն: Ի՞նչ ենք արել՝ փակել ենք Ղարաբաղի հարցը, թուլացրել ենք Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և շարունակում ենք գնալ այդ ճանապարհով: Բնական է, որ դրա համար որևէ բանաձև ընդունելն ափսոս չէ: Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է կազմակերպել Ուկրաինայի նախագահի այցը: Իմ կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, Եվրախորհրդարանից բարոյական աջակցության ևս մի քանի բանաձև կստանանք: Վերջերս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն այլևս չի կարելի տեղավորել դիվերսիֆիկացիայի սահմաններում, դրանք ակնհայտ հակառուսական հայտարարություններ են, որոնք հնչում են Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների կողմից, որոնց տակ որևիցե հիմնավորում չկա:

Սկսած Ֆրանսիայում Փաշինյանի հայտարարությունից, որ Ռուսաստանը կոչ է անում հայ ժողովրդին դուրս գալ փողոցներ և իշխանությունը տապալել, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից, որ պատերազմը պայմանավորված է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի, գուցե նաև Թուրքիայի միջև, և գուցե նորից նման մի բան լինի և այլն: Դա արվում է Ռուսաստանում նախագահական ընտրություններին ընդառաջ: Երբեմն վիճակը գնահատում ենք միայն մեր կողմից ու դժգոհում ամբողջ աշխարհից: Այս վիճակին նայեք Մոսկվայի աչքերով, թե ինչ է տեղի ունենում: Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ քո՝ գոնե ֆորմալ դաշնակից երկրում քեզ մեղադրում են ցանկացած մեղքի մեջ, ինչ որ կատարվել է Հայաստանի հետ: Ի՞նչ վերաբերմունք պետք է լինի դրանից հետո: Բարձրաստիճան պաշտոնյաների համար առանձնապես վտանգ չի լինի: Ոչ ոք Ալեն Սիմոնյանին չի զրկի չորրորդ աշխատավարձից կամ հերթական պարգևատրումից: Բայց որքանո՞վ դա կանդրադառնա հասարակ մարդկանց վրա, ոչ ոք չի կարող ասել: Ալեն Սիմոնյանը հեգնանքով ասում է՝ հո Ռուսաստանը մեզ պատերազմ չի՞ հայտարարի: Այո, պատերազմ չի հայտարարի, բայց միայն դա՞ է Ռուսաստանի զինանոցում, և մարդիկ դրանից չե՞ն տուժելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, միայն ամբիցիաների խնդիր է: «Չեմ պատկերացնում, թե ինչ օգուտ կարող է լինել նման հայտարարություններից: Ասում են, թե Արցախի հարցով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են իրար դեմ հայցեր չներկայացնել միջազգային դատարան, այսինքն՝ Արցախի հարցը փակում են: Այսինքն՝ ի՞նչ պետք է ստանա Հայաստանն այս հակառուսական ակցիաներից: Վատագույն դեպքում, եթե Ռուսաստանը հաղթում է պատերազմում, կլինեն շատ ողբերգական հետևանքներ, «լավագույն» դեպքում՝ Հայաստանի համար ոչ մի բան էլ չի փոխվի: Դրական էֆեկտ ակնկալելը շատ դժվար է»: Ստացվում է, որ Հայաստանը գործի՞ք է հավաքական Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ:

«Գլոբալ հակամարտություններում երկրները ցանկանում են ինչ-որ գործիքներով ազդել հակառակորդի վրա: Հիմա դա է տեղի ունենում: Վատն այն է, որ փոքր Հայաստանը դառնում է երկու գլոբալ կենտրոնների հակամարտության կիզակետ: Շատ է խոսվում, որ Արևմուտքն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել: Ստացվում է, որ երկրորդ ճակատն այս փոքր Հայաստանն է լինելո՞ւ իր հակառուսական հայտարարություններով, երկիրը, որի տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Կիսազավեշտալի վիճակ է, երբ փորձում ես կողքից նայել: Մի փոքրիկ փաստարկ ևս. Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց: Նա միշտ համարվել է ավելի շատ դեպի պրոարևմտյան գործիչ: Տեսեք՝ երևի նույնիսկ իրենց թիմի մեջ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչի համար է դա պետք, ինչ է իր ուզածը: Արցախի էթնիկ զտումից հետո Հայաստանը մեղադրում էր Ռուսաստանին, բայց հետո Նիկոլ Փաշինյանը մի անգամ գնաց Սանկտ Պետերբուրգ, հանդիպեց Պուտինի հետ, մի անգամ էլ Ալմա Աթայում հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ: Իմ կարծիքով, այդ այցերի ժամանակ երևի Փաշինյանի մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ իրեն այլևս գործընկեր չեն համարում, որին կարելի է վստահել այդ մեղադրանքներից հետո: Եվ, երևի թե, մի քիչ էլ իր բնավորությունից ելնելով, նա գնում է, այսպես ասած, նման սրացումների, քայլերի»,-ընդգծում է Մարգարյանը:

Կարծիք է հնչում նաև, որ վա-բանկ գնալու մտադրություն ունի: «Եթե մարդը գնում է վա-բանկ, նշանակում է, որ ինչ-որ բանի շանս, գոնե հույս ունի: Չգիտեմ, թե ինչ շանս կամ հույս ունի Փաշինյանը, բայց մտածել, որ այս պատմությունից հետո Հայաստանը որպես պետություն շահած դուրս կգա, այդտեղ իմ կարծիքով վա-բանկի հույս չկա: Դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման հերթական թատերաբեմ, դրանից ոչ մի լավ բան չի լինելու»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Մտավախություն կա, որ Փաշինյանի՝ այս տարիներին վարած քաղաքականության հետևանքով Հայաստանն այնպիսի իրավիճակում է հայտնվելու, որ հետագայում նոր իշխանությունների համար դժվար է լինելու կարևոր հարցերում շեշտակի փոփոխություն անելը, կամ էլ դա բավականին երկար ժամանակ է պահանջելու: «Այո, որոշ հարցերի դեպքում բարդ է լինելու անիվը հետ պտտելը: Օրինակ՝ Արցախի հարցում, եթե նույնիսկ շատ լավատես լինենք, կարող ենք միայն ենթադրել, որ գուցե տասնամյակների ընթացքում ինչ-որ ձևով վերադարձ լինի, բայց ոչ ավելին: Անհասկանալի իրավիճակ են այսօր ստեղծում այս իշխանությունները: Խնդիրն այն է, որ ինչ անում են, ընկնում են ավելի մեծ փոսի մեջ ու չեն կարողանում խոստովանել, որ դա իրենց մեղքով է, ավելի շատ են խորացնում: Չի երևում վերջը, թե երբ է դադարելու այս պրոցեսը: Անհեթեթ հայտարարությունների հիմքը չկա, վերջը չի երևում: Կրկին օրինակ բերեմ Ալեն Սիմոնյանի խոսքից, ասում է. «Ուզում էին Հայաստանը մտցնել Միութենական պայմանագրի մեջ, դրա համար պատերազմ սարքեցին: 2020 թ.-ի պատերազմը ստեղծվել է նրա համար, որ հետո Ուկրաինայում պատերազմ լինի, Ռուսաստանն ալտերնատիվ ճանապարհ ունենա: Հայ ժողովուրդը դրա դեմ կանգնեց, ընտրությունների ժամանակ տապալեց այդ ծրագիրը»:

Եթե, օրինակ՝ լրագրողը նման թեզերով հոդված գրի, կասեն ֆանտազիա է, ուղղակի խոսում է, դրա հիմքը չկա, բայց նման հայտարարություններ անում է երկրի երկրորդ դեմքը, սա շատ ծանր հետևանքներ կարող է առաջացնել, որովհետև դա փաստորեն պաշտոնական կարծիք է»,-նշում է մեր զրուցակիցը: Հանդիպումներ են տեղի ունենում Փաշինյանի և Ալիևի, Միրզոյանի և Բայրամովի միջև: «Հերթապահ հանդիպումներ են, բնակաբանար, ինչ-որ խոսակցություններ են լինում, ինչ-որ բաներ փորձում են համաձայնեցնել: Բայց հիմնականում երկու կողմի համար էլ ժամանակ շահելու, գործընթաց ցույց տալու խնդիր կա: Գլոբալ հակամարտությունը շարունակվում է, բոլորն ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու, որ նժարի վրա ավելի շատ ծանրություն կընկնի: Ավելի շատ Ադրբեջանին է ձեռնտու ձգձգել այդ իրավիճակը, նա էլի ինչ-որ ամբիցիաներ ունի, ի տարբերություն Հայաստանի, որը ոչ մի ամբիցիա չունի, Փաշինյանն այսօր էլ կստորագրի, միայն թե իրենց հանգիստ թողնեն: Ադրբեջանը մտադրություններ ունի ճանապարհների, «անկլավների» հետ կապված: Բանակցությունների ձգձգումը դրանով է պայմանավորված, փորձում են իրենց նարատիվներն առաջ տանել: Պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով, բայց ոչ թե հանգուցալուծմամբ, այլ նրանով՝ աշխարհն ավելի շատ կխառնվի՞ դրան, թե՞ չէ: Եթե ավելի շատ խառնվեց, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ գործողություններ սկսելու համար, եթե գնաց դեպի հանդարտություն, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ բան ստորագրելու համար»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
Ամենադիտված