Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց Տարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համար Բելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ) Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ 

Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը, ինչպես հայտնի է, կոռուպցիան հաղթահարած լինելու, ավելին՝ «համակարգային կոռուպցիան» հաղթահարած լինելու մասին մերկապարանոց պնդումն է: Թեպետ նրա այդ որ մի հայտարարությունը կամ պնդումը չի մերկապարանոց, որ այս մեկը չլիներ: Համենայն դեպս, Փաշինյանը սիրում է կուրծք ծեծել, թե ինքը, իր գլխավորած իշխանությունը հաղթահարել են կոռուպցիան, կոռումպացված չեն, այս, այն: Ճիշտ է, աղմկահարույց պաշտոնանկություններն, ու, ըստ իրավիճակի, ճաշակի և անհրաժեշտության, իրենց իսկ հարկադրված բացահայտումները բոլորովին հակառակի մասին են վկայում, բայց դրան դեռ կվերադառնանք: Նախ՝ կոռուպցիայի մասին: Որքան էլ որ դա ցավալի է արձանագրելը, բայց փաստը մնում է փաստ, որ արդի կոմունիկացիաների, «խելացի հեռախոսների», «արհեստական բանականության» մեր ժամանակներում տակավին կան հայրենակիցներ, որոնց կարծիքով՝ «կոռուպցիան» ընդամենը կաշառակերությունն է:

Այսինքն, որ ասում են՝ «կոռուպցիա», նրանք հասկանում են որևէ պաշտոնյայի կողմից (մանր, միջին, խոշոր՝ կարևոր չի) կաշառք վերցնելը: Այնպես չէ, թե մեր հայրենակիցները սխալ են պատկերացնում. կաշառքը, կաշառակերությունը, այո, կոռուպցիոն հանցանք է: Բայց միայն կաշառքը չէ, որ կոռուպցիա է: Կոռուպցիան, մեծ հաշվով, իշխանության, պաշտոնի ընձեռած լծակների, լիազորությունների, կապերի, հնարավորությունների չարաշահումն է, այն է՝ ի շահ անձնական նպատակների (հարստացման, բայց ոչ միայն նյութական շահեր կարող են լինել), նաև խմբակային նպատակների ծառայեցնելը: Փաշինյանը կուրծք է ծեծում, թե կոռումպացված չեն: Ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը, ո՛չ...

Հարց. Փաշինյանի, իր նախարարների, պատգամավորների, այսպես ասենք՝ ՔՊ վերնախավի ազգականներից, բարեկամախնամիական կապեր ունեցողներից, մերձավոր հայրենակիցներից այսօր քանի՞սն են պետական իշխանության ամենատարբեր օղակներում: Եթե հաշվելու լինենք, կարող է մի ահռելի թիվ ստացվել: Սա հենց այն կոռուպցիոն դրսևորումն է, որը պատկերավոր կոչում ենք ԽԾԲ՝ «խնամի-ծանոթ-բարեկամ», իսկ, առհասարակ, սա հենց հովանավորչություն է:

Կոռուպցիոն այս դրսևորման հետևանքը պետական կառավարման համակարգի, պետական մարմինների դեգրադացիան է, քանի որ բանիմաց մասնագետների փոխարեն նշանակվում են սրա-նրա ծանոթները, մտերիմները, հարազատները, ԽԾԲ-ները՝ մի խոսքով: Ուշադրություն դարձրեք՝ դեռ չենք խոսում պետական համակարգում աշխատանքի անցնելու համար պարտադիր քպական լինելու գործոնի մասին: Այսինքն, անկարևոր են դառնում մասնագիտական ունակություններն ու անհատական որակները, փոխարենը՝ գնահատվում են խմբակայնությունը, յուրայինությունը: Եթե նույնիսկ նման վայ-պաշտոնյաները, այսպես ասենք, «ձեռքից մաքուր» լինեն, ինչը անհավանական է, ապա, միևնույնն է, նման կոռումպացվածությունը մեծ վնաս է հասցնելու և հասցնում թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը:

Կոռուպցիա չկա՞: Լո՞ւրջ: Իսկ ինչի՞ մասին են վկայում «մեկ անձից» գնումները: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բացարձակ «չեմպիոն» է՝ պետական միջոցները այդ տարբերակով, այսինքն՝ առանց մրցույթների, «մեկ անձից գնումներով» ծախսելու հարցում: Դա ուղիղ գծով այն է, ինչը կոչվում է՝ «կոռուպցիոն ռիսկ»: Հա, ու երբ Փաշինյանը պետական միջոցներով կառուցվող-կահավորվող մարզադպրոցներից մեկում ոլորում էր հեռուստաաստղ դարձած ցնցուղը, դա հենց նրա իսկ արմատավորած կասկածելի գործելակերպի կոռուպցիոն հետևանք էր: Բա հո պոզով-պոչո՞վ չի կոռուպցիան, որ 1000-1500 դրամանոց ցնցուղը բռնում ու 79 հազար դրամանոց են ներկայացնում: Սակայն այդտեղ ցնցուղ ոլորող Փաշինյանը ոչ թե «հերոս» է, այլ հենց հակահերո՛սն է, քանի որ նման կոռուպցիոն ռիսկեր հնարավոր են եղել ու, կներեք, «ցնցուղվել» են ամենից առաջ նրա իսկ որդեգրած «մեկ անձից գնման» գործելակերպի հետևանքով: Հիմա, միգուցե, մեկնումեկը կասի՝ «...բայց, տեսա՞ք, էկոնոմիկայի նախարարության դեպքը, որ բացահայտվեց...»:

Նախ՝ այն (դեպքը նկատի ունենք) դեռ չի բացահայտվել ու հանրությունից էլ բուն եղելությունը գաղտնի է պահվում: Մենք միայն պաշտոնանկության հետևանքներն ենք տեսել, դրա աղմուկը: Ավելին, շատ հնարավոր է՝ դա պարզապես Փաշինյանի ներթիմային, ներիշխանական «ռազբորկաների» դրսևորում էր, որոշակի անձանց կամ շրջանակների, այսպես ասած, «ավելի ենթարկվող» ու խոնարհ դարձնելու համար: Ի դեպ, հիմա ո՞վ է հիշում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված միջոցների վերաբերյալ գործը, ո՞վ է հիշում, որ Փաշինյանի կողմնակից փոխքաղաքապետ էր այդ գործով անցնում, առողջապահության նախկին նախարարն էր իրար անցել: Ի՞նչ պարզվեց: Հանրությանն ի՞նչ հայտնի դարձավ: Նույնը, կարծում ենք, էկոնոմիկայի նախարարության հետ կապված այս մի աղմուկի վերաբերյալ որոշ ժամանակ անց կասենք:

Կարելի է էլի «աղմկոտ դեպքեր» հիշեցնել, խոսել ճանապարհների՝ իրենց սիրելի ասֆալտապատման անորակության մասին, Փոթիի նավահանգստի հետ կապված պատմության մասին, և այլն, և այլն: Բայց դա չէր մեր այս հրապարակման իմաստը: Ինչ վերաբերում է այլ կոռուպցիոն երևույթներին, ապա կարելի է դրանց շարքը դասել պաշտոնապես, օրինականացված եղանակով փաշինյանական պաշտոնյաների համատարած պարգևավճարումը: Նրանք գործնականում պարգևատրվում են... չարած աշխատանքի, չաշխատելու համար: Դա պետական միջոցների, հարկատուների վճարած, հարկատուներից պռճկած միջոցների օրինականացված մսխում է, ուրիշ ոչինչ: Ու դա, այո, կոռուպցիա է: Գործնականում, պաշտոնական լծակներն ու լիազորությունները ծառայեցվում են անձնական շահերի սպասարկման համար:

Նույնը՝ փաշինյանական պաշտոնյաների, պատգամավորների, նախարարների «տնավորվելու» վերաբերյալ կարելի է ասել: Դա առնվազն կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: Հարց. ո՞ր բանկը նրանց արտոնյալ վարկեր կտար, ո՞ր կառուցապատողը նրանց զեղչ գներով ընդարձակ ու ճոխ բնակարաններ կվաճառեր, եթե նրանք չլինեին պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, նախարարի օգնականներ, օգնականի օգնականներ և այլն: Ու դա կոռուպցիա՞ չի: Իսկ ի՞նչ է: Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան: Դատելով իրականությունից՝ Փաշինյանի իշխանությունը կոռուպցիան «հաղթահարելու» միանգամայն ինքնօրինակ տարբերակ է գտել՝ ընկղմվել կոռուպցիայի մեջ: Ի դեպ, ընկղմվելու մասին: Սա արդեն մենք չենք ասում, այլ պաշտոնական վիճակագրական տվյալները. եթե 2022 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 898 հանցագործության դեպք, ապա 2023-ին այդ ցուցանիշը հասել է 1404-ի: Կաշառակերության դեպքերն էլ 222-ից հասել են 540-ի: Ու սրանք դեռ բացահայտված դեպքերն են: Պատկերացնո՞ւմ եք՝ չբացահայտված ինչպիսի վիճակ է: Թե բա՝ «համակարգային կոռուպցիա չկա»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի ՅոհաննեսոնինՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թ․-ի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՑավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Չեք նեղվո՞ւմ առաստաղի ցածրությունից․ Փաշինյանը ծանոթացել է դպրոցի դահլիճի ավարտական աշխատաքներին (տեսանյութ)Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամՔրիս Ջենները թանկարժեք խաղալիք է նվիրել Քիմ Քարդաշյանի որդուն (լուսանկար)Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու ՋերսիումՓորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից․ Ալեն Սիմոնյան Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհըՄի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույց
Ամենադիտված