Ադրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաՀայքի մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը գրել է․
«Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։
Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը։
Լուսանկարները տրամադրեց Մխիթար Կարապետյանը։»