«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) 

«Բորիսն իմ սրտում է ապրում, ու միշտ այդպես է լինելու». Բորիս Կարախանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելացի երեխա էր, հոգատար: Աստծո կողմից պարգև էր ինձ՝ իմ մյուս երեխաների նման: Փոքրուց իրեն հետաքրքիր էր զինվորական կյանքը: Բորիսն ուռուցք ուներ, որը բուժեցինք: Կարող էր չմեկնել ժամկետային զինծառայության, բայց ինձ ասաց՝ եթե անգամ իմ թղթերը ցույց տաս ամբողջ աշխարհին, միևնույնն է, գնալու եմ ծառայության: Իր խոսքն ինձ համար եղել է օրենք: Հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, նա տեսել է իր օրինակը: Մեր տանն անընդհատ հիշում էինք մեր տղաներին: Այնպես որ, չնայած մեր ընտանիքում զինվորական չունեինք, բայց երևի թե մեր անցած ուղին, մեր հայրենասիրությունը նաև իրեն փոխանցվեցին, ու զինվորական դառնալու ուղին բռնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Բորիսի մայրիկը:

Բորիսի ընտանիքի արմատներն Արցախից են: Նա ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Ավարտել է գյուղի Կառլեն Եսայանի անվան միջնակարգ դպրոցը: Ընդունվել է Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին, բայց այդպես էլ ուսումը չի հասցրել ավարտել: «Բորիսը տղաներիցս ավագն է, տան հինգ երեխաներիցս մեկը»: Բորիսը ժամկետային զինծառայող եղել է 2018 թ.-ի հունվարի 8-ից մինչև 2020 թ.-ի հունվարի 8-ը: Վեց ամիս Լուսակերտում դասընթացների է մասնակցել, այդ ընթացքում աչքի ընկել իր առաջադիմությամբ: «Վերադարձել է Մարտակերտ, ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանականում, ինչպես իմ մյուս տղան: Եղել է դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնակատար: Եղել է զինվորական խորհրդի նախագահը, որը պաշտպանում էր զինվորների իրավունքները դիվիզիայում: Արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանների: Իմ երկու որդին էլ «Հայոց բանակի գերազանցիկ» են:

Երբ հունվարի 8-ին զորացրվեց, անմիջապես իր թղթերը ներկայացրեց, որ պայմանագրային ծառայությունը շարունակի Օմարում: Ինքն է որոշել ծառայել Քարվաճառում՝ Օմարում: Իրենց զորամասը եղել է Չթռլու կոչվող տարածքում»: Մայրիկն ասում է՝ որդուն առաջարկում էին պայմանագրային ծառայության անցնել Արցախում: «Ես էլ իրեն նույնն ասացի, արձագանքեց՝ «մա՛մ, իմ ընկերների հետ 44-օրյա պատերազմի միջով եմ անցել, իրենց լավ եմ ճանաչում, գիտեմ, թե ով ինչի կգնա հանուն ինձ: Ես նման ընկերներ էլ որևէ տեղ չեմ գտնի, իրենք ուրիշ են»: 2020 թ.-ի պատերազմից հետո Օմարից զորամասը տեղափոխվում է Ջերմուկ, Բորիսն էլ է տեղափոխվում այնտեղ: «Տղաները չեն լքել Օմարը, հարձակման պահին իրենց մի դիրքը վերցրել են, բայց որոշ ժամանակ հետո մեր տղաները նորից իրենց դիրքում էին:

Տղաները մեր երկրի տարբեր հատվածներից էին, բայց հարազատ եղբոր նման էին, իրար թիկունքի կանգնած: Հիմա էլ իրենք ինձ զանգում են, կապի մեջ են մեզ հետ, միշտ հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգնել. «Եթե անգամ մենք դիրքերում ենք, դա կապ չունի: Ոչնչից չնեղվեք, միայն ասեք, թե ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել»: Առաջին օրվանից, որ Բորիսս չկա, տղաները կան, մեր կողքին են: Ես էլ իրենց եմ ասում՝ ի դեմս բոլորիդ, Բորիս ունեմ, կաշխատեք ողջ ու առողջ դիրքերից իջնել, առաջինը ես իմանամ, որ ապահով եք ու տանը»: Բորիսի հրետանին պաշտպանում էր Գորայքի սարերը: «Ծանր օրեր էին, ձմռանն ավելի ծանր էր, բայց ինքն ուրախ էր, ասում էր՝ մա՛մ, իսկ ո՞վ է ասել, որ ծառայությունը պետք է հեշտ լինի:

Ուրախությամբ էր բարձրանում դիրքեր, ընկերների հետ մեկ ընտանիք էին դարձել, գուցե նաև իրենց անցած ուղին իրենց այդքան միահամուռ դարձրեց: Բորիսն ասում էր՝ իմ համար սահմանը սկսվում է Հայաստանի հյուսիսից, վերջանում Արցախով: Ես հայրենիք եմ պահում, ոչ թե միայն Արցախը: Իր համար հայրենիքը Հայաստանն էր, ծննդավայրը՝ Արցախը: Մենք էլ ենք այդպես մտածում, դա է ամենաճիշտ տարբերակը»: 2022 թվականի սեպտեմբերի 13: «Ես այդ օրն Արցախում էի: Այդ ընթացքում սկսվեց պատերազմը: Իր հետ կապ չկար, ընկերների հետ կապվեցի, հետո արդեն Բորիսը զանգեց սեպտեմբերի 13-ի առավոտյան, հարցրեցի՝ «Բորի՛ս, ի՞նչ են ասում», ասաց՝ «մա՛մ, ինչ որ այդտեղ է եղել, ավելի ահավոր վիճակում այստեղ է»: Բաց չէր խոսում: Ասաց, որ իրեն էլ չզանգեմ, ինքը լավ է:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույնն էր ասում: Ձայնը տարօրինակ էր, ուզում էի հասկանալ, թե ինչ վիճակ է, զոհեր ունե՞նք: Այլ կերպ ձևակերպեցի հարցս՝ մերոնցից շա՞տ կան, արձագանքեց՝ ձորը լիքն է: Արդեն ամեն ինչ հասկանալի էր: Իրեն միայն ասացի, որ զգույշ մնա: Մի անգամ էլ զանգեց՝ մա՛մ, ոչինչ չեմ ասում, ուղղակի քույրերիս լավ կպահես, Ալեքսին տղամարդ կսարքես: Մի տեսակ բարկացա՝ մենք քո համար ենք անհանգստանում, իսկ դու ինչեր ես ասում: Ասաց, որ էլի կզանգի, «մա՛մ, քեզ պինդ կպահես»: 2020 թ.-ից հետո մեզ կարծես պատրաստեր այս օրվան: Մի անգամ ասաց՝ մա՛մ, ծառայության մեջ երկու տղա ունես, որ հանկարծ մեզանից մեկը չլինի, շատ մամաների նման չուշաթափվես, չգոռաս, քեզ չկորցնես: Գիտեմ, որ դժվար է, բայց ոնց մեզ տղամարդու նման մեծացրել ես, այդպես էլ տղամարդավարի մեր մեկի չլինելը կտանես: Հիմա եմ հասկանում, որ պատրաստում էր այդ օրվան, նույնիսկ իր զոհվելու օրվան էր պատրաստում:

Բորիսին ասել էի, որ վերադառնում եմ Հայաստան, որովհետև փոքր տղաս դպրոցում էր, ասացի՝ գուցե ճանապարհները փակվեն, երեխեն մենակ չմնա: Բորիսն էլ համաձայնեց: Վերադարձի ճանապարհին փորձում էի կապվել իր հետ, ապարդյուն: Տղաներից մեկի հետ կապվեցի, ասացի՝ լա՞վ եք, արձագանքեց՝ այո, «իսկ Բորիսն ո՞ւր է, չի պատասխանում զանգերին», պատասխանեց՝ «Բորիսը ձորում է»: Իսկ Բորիսն ասել էր, որ ձորը լիքն է: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կարծես սրտիս վրա քար դրած լինեին, քարն ավելի ծանրացավ: Ինձ հետ խոսող տղան հավաստիացրեց, որ Բորիսը ողջ է: Խնդրեցի, որ երբ կապվի Բորիսի հետ, ասի, որ ինձ զանգի և ուղղակի մամա ասի»: Սեպտեմբերի 14-ին մայրիկն արդեն գիտեր, որ որդին անմահացել է: «Ես եմ իմ որդուն ճանաչել, չեմ թողել, որ ուրիշը գնա, ես եմ գնացել Աբովյան և ճանաչել իրեն: Չուզեցի, որ իմ ներսում կասկածներ մնան… 44-օրյա պատերազմն անփորձանք անցել էր, չէի սպասում, որ Ջերմուկում այդպես կլինի»: Տիկին Արմինեի համար կորուստը կրկնակի է, ծննդավայր Արցախի ու որդու կորստի ցավը միաձուլվել, մեկ են դարձել:

Մայրիկն ասում է՝ խոստացել էր Բորիսին ուժեղ լինել ու իր խոստմանը տեր է լինելու: «Խոստացել էի իրեն, որ չպետք է ինձ կորցնեմ, պետք է քայլեմ, ապրեմ, շարունակեմ ընտանիքս սրբությամբ պահել: Ամուսին ու ծնողներ եմ կորցրել, Արցախում սրբավայր ունեմ: Արցախի հողի հետ է խառնված իմ երեխաների մանկությունը, դա բավարար էր, որ ես ինձ կորցնեի, բայց ոչ, ես Բորիսին խոստացել եմ, որ երբեք չեմ կոտրվելու: Բորիսն իմ սրտում է ապրում, ու այդպես միշտ է լինելու: Հիմա ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ էլ մեր նման մայրիկներ չլինեն: Մենք վերջինը լինենք: Հիմա երրորդ տղաս էլ ուզում է գնալ ծառայության, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինծառայությունից: 18 տարեկան է, ամռանն ուզում է մեկնել պաշտպանելու հայրենիքը: Դա ուղղակի ցանկություն չէ, պայքարում է ծառայության մեկնելու համար: Ես էլ չեմ ասում՝ մի գնա, դա իր որոշումն է: Մյուս տղաս էլ կարող էր շուտ զորացրվել Բորիսի զոհվելուց հետո, բայց ծառայեց մինչև վերջին օրը: Ի դեմս իմ տղաների, ես ունեմ այն համոզմունքը, որ տղամարդը բանակում է կայունանում»:

Հ. Գ. - Բորիս Կարախանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Հրազդանի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)
Ամենադիտված