«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ Սրբազան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին 

Արտաքին քաղաքականությունը դարձրել են «լարախաղացություն». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունենում։ Նախ՝ իշխանափոխությունից մոտ 6 տարի անց օրվա իշխանությունները հանկարծ հիշել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ կան, և որոշել են պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ նրանց հեռացնելու համար։ Ռուս սահմանապահներին հեռացնելու թեզերից մեկն այն է, թե նրանց գտնվելն օդանավակայանում որևէ միջպետական պայմանագրով չի կարգավորվել։ Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ հիմքերով է այս հարցն ընդհանրապես կարգավորվել։ Ինչո՞ւ այս վեց տարում գոնե մեկ անգամ չհիշեցին այս մասին և ինչո՞ւ հիշեցին հենց հիմա: Այս իրողության համատեքստում իշխանական ու մերձիշխանական սատելիտները թմբկահարում են, թե նման քայլով ուժեղացնում ենք մեր ինքնիշխանությունը և թուլացնում ենք կախվածությունը Ռուսաստանից։

Իրականում կան տեղեկություններ, որ սա Արևմուտքի հերթական պահանջն է, որպեսզի ռուսները հնարավորություն չունենան վերահսկել իրենց հետ կապակցված անձանց ու միավորների ելումուտը: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այս ամենի հետ կապված՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր: Եթե իշխանությունները կողմնակից են ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսը փոխելու, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Թուրքիայի ու Իրանի սահմանից չեն հեռացնում ռուս սահմանապահներին։ Ավելին, Փաշինյանն ու իր ԱԽ քարտուղարն ամեն անգամ շեշտում են, թե ռուսական ռազմաբազայի հեռացման հարց չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի կամ ռուս դիտորդների տեղակայման հարցը չեն քննարկում, սակայն կողմնակից են, որ եվրոպական դիտորդները ոչ միայն մնան, այլև նրանց թիվն ավելանա։

Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ռուս սահմանապահների հեռացման հարցն իշխանությունները չեն ցանկանում քննարկել, այնուամենայնիվ, նրանք խիստ շեշտադրումներով ընդգծում են, որ Ներքին Հանդում հենց ռուս սահմանապահներն են խոչընդոտել և թույլ չեն տվել, որ եվրոպացի դիտորդներն արձանագրումներ կատարեն։ Բայց դրանից առաջ բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ նույն եվրոպացի դիտորդների դիտարկման տարածքում Ադրբեջանը սադրանքների է դիմել, խախտել է հրադադարը, որի արդյունքում հայ զինվորներ են զոհվել, բայց ՀՀ իշխանությունների մտքի ծայրով անգամ չի անցել որևէ կերպ արձագանքել կամ նշել եվրոպացի դիտորդների առաքելության ձախողման մասին։ Մյուս կողմից էլ՝ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե դեպի Արևմուտք տանող գիծ են որդեգրել, Հայաստանի նպատակը ԵՄ-ի հետ ինտեգրվելն է, սակայն որևէ խոսք չկա ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին, որտեղ գերակայում է Ռուսաստանը։

Իշխանություններն անընդհատ շեշտում են, որ ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցությունը բավական արդյունավետ բնույթ է կրում, և նաև դրա արդյունքում է, որ Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ արձանագրել։ Զավեշտն այն է, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ընդհանրապես դրված չէ, ապա հայտարարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում մեր անդամակցությունը սառեցնելու մասին։ Իշխանություններն անգամ չեն բացառում, որ հարկ եղած դեպքում կարող են ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալ։ Մի խոսքով, ինչպես բոլոր ոլորտները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ այն աստիճանի շիլաշփոթ վիճակում է, որ անգամ դիվանագիտական դաշտի բարձրակարգ մասնագետները չեն կարող լիարժեք գլուխ հանել։

Լիակատար անորոշությունն ու երկակիությունը բոլոր հարցերում գերակայում է։ Ընդհանրապես, հստակություն չկա, թե ինչ տեսլական է դիտարկում Հայաստանը, ինչ նպատակների է փորձում հասնել։ Շարժվում ենք ընդամենը իրավիճակային ու կիսատ-պռատ որոշումներով։ Բայց արտաքին քաղաքականությունը փորձադաշտ կամ «որբի գլուխ» չէ, որի վրա իշխանությունները մազ կտրել կարող են սովորել։ Թեպետ, ինչպես ցույց է տվել ժամանակը, նրանք բոլոր ոլորտների հետ են այդպես վարվել ու վարվում՝ բերելով ավերումների: Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ՝ նման «լարախաղացությունը» դիտավորությա՞ն, թե ապաշնորհության արդյունք է: Փաստը մնում է փաստ, որ այս ամենը ծանրագույն հետևանքներ է ունենում: Արցախի ողբերգությունը՝ օրինակ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում
Ամենադիտված