Ադրբեջանը ռազմամթերքի խոշոր պաշարներ է ստանում նաև Եվրոմիության անդամ Բուլղարիայից. Վարուժան Գեղամյան
BlogosphereԹյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
«NK Observer վերլուծական հարթակի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իսրայելից զատ, Ադրբեջանը ռազմամթերքի խոշոր պաշարներ է ստանում նաև Եվրոմիության անդամ Բուլղարիայից։
Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին ամիսներին եվրոպական այդ երկրից Ադրբեջան է ժամանել առնվազն 8 ռազմական բեռնատար օդանավ»։