Ռուբլյովն ու Խաչանովը դուրս են մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից՝ պարտվելով առաջին շրջանում
SportՌուս թենիսիստներ Անդրեյ Ռուբլյովն ու Կարեն Խաչանովը Ինդիան Ուելսի զուգախաղի մրցաշարի առաջին շրջանի խաղում պարտվել են Յաննիկ Սիններին ու Լորենցո Սոնեգոին։
1 ժամ 12 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 5։7, 1։6 հաշվով։
Մենախաղում Ռուբլյովը դուրս եկավ երրորդ շրջան՝ հաղթելով բրիտանացի Էնդի Մարեյին։
1 ժամ 47 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է երկու սեթում՝ 7:6 (7:3), 6:1 հաշվով։ Խաչանովը մենախաղի երկրորդ շրջանում պարտվել է Տիագո Ուայլդին։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 39 րոպե եւ ավարտվել երկու սեթում՝ 6։1, 7։5 հաշվով՝ հօգուտ բրազիլացու։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում Կարեն Խաչանովը 15-րդ տեղում է, Տիագո Ուայլդը՝ 65-րդ։