Սալահը խոսել է Կլոպի՝ Լիվերպուլից հեռանալու լուրին իր առաջին արձագանքի մասին
Սպորտ«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է իր առաջին արձագանքի մասին հիշողություններով՝ կապված թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ մերսիսայդյան ակումբի ճամբարից հեռանալու մասին լուրերին։
«Մենք թիմային հանդիպում ունեցանք 10:30-ին, ինչը տարօրինակ է: Եկա, տեսա նրա գործակալին ու մտածեցի, որ նա երկարաձգում է պայմանագիրը։
Իսկ հետո Վան Դեյկն ինձ ասաց, որ Կլոպը հեռանում է։ Ես մտածեցի. «Ինչո՞ւ»»,- Սալահի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։