Ադրբեջանին պետք է խաղաղություն՝ առանց հայերի․ Տաթևիկ Հայրապետյան
BlogosphereԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ոչ պատահական պատահականությամբ արդեն տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ելույթների օրերը կամ համընկնում է կամ էլ հաջորդում իրար։ Երբ ես ասում եմ հայ հանրության դեմ ներսից ու դրսից մղվում է քարոզչություն՝ հանձնվելու, միակողմանի զիջելու ու դրա դիմաց գոյություն չունեցող «խաղաղություն» ստանալու մասին հենց սա նկատի ունեմ։
Իսկ Ալիևի այսօրվա ելույթին կանդրադառնամ ավելի ուշ։
Կարևորը միշտ հիշեք՝ Ադրբեջանին պետք է խաղաղություն՝ առանց հայերի, ոչ թե հայերի հետ։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է, մնացածը՝ կեղծ ու վտանգավոր քարոզչություն է»։