Ոչ միայն Արցախն է պատմական Հայաստան, այլև Ուտիք նահանգը՝ Գանձակ քաղաքով․ Շարմազանով
BlogosphereՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը սոցցանցի իր էջում գրել է․
«Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։
Ադրբեջան անվանումը որեւէ կապ չունի այսօրվա Ադրբեջանի տարածքի հետ, այն պարսկական նահանգի անվանում է, որը գտնվում է Արաքսից հարավ։
Ադրբեջանցի անունով ազգ մինչեւ 1936թ. գոյություն չի ունեցել. նրանք կոչվում էին թաթարներ, կովկասյան թուրքեր եւ մահմեդականներ։
Միայն 1936-ից նրանք անվանվեցին ադրբեջանցիներ՝ ադրբեջանցի գրելով նաեւ բազմաթիվ թաթերի, լեզգիների ու թալիշների։
Հին Աղվանքի /Կովկասյան Աղվանք/ հետ այսօրվա Ադրբեջան պետությունը որեւէ կապ չունի։
Նրանք յուրացրել են նաեւ Աղվանքի տարածքները։
Ըստ անտիկ հեղինակ Ստրաբոնի, Հայաստանի ու Աղվանքի սահմանն անցնում էր Կուր գետով։
Հետեւաբար ոչ միայն Արցախն է պատմական Հայաստան, այլ նաեւ Կուրի աջ ափը ՝ներառյալ Ուտիք նահանգը Գանձակ /Կիրովաբադ/ քաղաքով։
Ի դեպ , Ստրաբոնն Արցախն անվանում էր Հայաստանի անբաժան մաս՝ Օրխիստենա անվամբ։
Նշեմ, որ Ազգերի Լիգան էլ է 1920-ին հրաժարվել ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը»։