ICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leaders Ruben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German Bundestag We wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren Papikyan Ameriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFC Minister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of Iran US could sanction Georgia politicians to ‘defend democracy’: Politico Iran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crash Iran vice president confirms President Raisi’s death Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy 

Փաշինյանին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Armenia

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տեղեկատվական համակարգերի գործակալություն՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և գործակալության ներկայացուցիչները զեկուցել են թվային հասարակության և տնտեսության ձևավորման առաքելության իրագործման շրջանակներում իրականացրած աշխատանքները:

Նշվել է, որ հաշվետու տարում կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն օգտատերերի համար։ Ի կատարում կառավարության որոշման՝ հանրային ծառայություններն արդեն հասանելի են մեկ մուտքի այս հարթակի միջոցով։

Գործակալության կողմից մշակվել և գործարկվել է Ծառայությունների ազգային հարթակի փորձնական տարբերակը։ Այն միտված է բարելավելու օգտատիրոջ փորձառությունը հանրային ծառայություններից օգտվելիս՝ պարունակելով դրանց վերաբերյալ հեշտ ընկալելի և մանրամասն ուղեցույցներ։ Իրականացվում են «Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրերը, որոնց տրամաբանության ներքո ոչ թե թվայնացվում են գերատեսչական գործառույթները, այլ վերանախագծվում է ծառայությունը ստանալու ճանապարհն օգտատիրոջ հարմարավետության և հասանելիության տեսանկյունից: Մասնավորապես՝ «Երեխայի ծնունդ», «Բիզնեսի գրանցում և իրավունքների պաշտպանություն», «Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի ձեռքբերում» իրադարձությունների համար գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել են թվային բարեփոխումների ճանապարհային քարտեզներ։ Պետական կայքերի համար ստեղծվում է միասնական չափանիշներով տեխնիկական նկարագիր, դիզայնի տարրեր և կառուցվածք։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ Ծառայությունների ազգային հարթակը միայն պետական ծառայությունների մասի՞ն է, թե՞ այդտեղ կարող են ներառվել նաև, օրինակ՝ բանկային կամ մասնավոր հատվածի կողմից մատուցվող այլ ծառայություններ. «Ինչպե՞ս է այդ հարցն աշխատում կամ ինչպե՞ս ենք մենք պատկերացնում»։

Պատասխանատուները նշել են, որ նպատակ ունեն նաև մասնավոր ծառայությունները ներառել հարթակում՝ որոշ ֆիլտր անցնելուց հետո, որպեսզի հավաստիանան, որ վստահելի ծառայություններ են մատուցվելու։

«Հայեցակարգային մակարդակում մենք չենք ասում, որ այս էջում միայն պետական ծառայություններ են, կարող են լինել նաև ոչ պետական ծառայություններ։ Ինչպե՞ս, հետո կմտածենք և կտեսնեք, բայց հայեցակարգն այն է, որ հանրային ծառայությունների այս հարթակը միայն պետական ծառայությունների համար չէ, կամ մենք առնվազն բաց ենք այդ գաղափարը քննարկելու և հասկանալու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացվել է, որ մեկնարկել են տվյալը «միայն մեկ անգամ», «ամպայինն առաջին» սկզբունքներով աշխատող գործնական լուծումներ, որոնք կիրառվել են պետական մի քանի համակարգերում։ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ հաստատվել է տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդաբանությունը։ Դրա հիման վրա արդեն իսկ քարտեզագրվել և նկարագրվել են պետական 18 գերատեսչությունների 100-ից ավելի համակարգեր։ Այդ թվում քարտեզագրվել են պետական մոտ 500 ծառայություններ, ձևավորվել են դրանց նկարագրերը և դասակարգվել ըստ կյանքի իրադարձությունների։

Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը, որոնց ներդրումը հիմքեր կստեղծի ծառայությունների սահուն և տվյալահեն կառավարման, ինչպես նաև Ծառայությունների ազգային հարթակի անխափան աշխատանքի համար։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նախարարություններում առկա բազմաթիվ տվյալներին, որոնք թղթի վրա են։ «Ես հասկացա, որ մենք պետք է երկու գործունեություն անենք։ Կան տվյալներ, որոնք տարբեր տեղերում են։ Մարդը գնաց անձնագիրը փոխեց, այդ տվյալը կարող է մի տեղ փոխվի, մնացած տեղերում՝ չփոխվի: Ընդ որում, մարդը կարող է երեք անգամ այդ ընթացքում անձնագիր փոխի, և երեք տեղում լինի մի անձնագրի տվյալ, երկու տեղում՝ մի տվյալ, չորս՝ տեղում մի տվյալ։ Հիմա մենք խնդիր ունենք լուծելու երկու հարցում: Մեկը` ամեն տվյալն ունենա մի սեփականատեր, այսինքն, օրինակ, անձնագրի տվյալը մի տեղ` Հանրապետությունում ուրիշ գերատեսչություն չկա, որ այդ տվյալի տերն է և իրավունք ունի որևէ բան փոխել այդտեղ։ Եվ երկրորդը, կան տվյալներ, իհարկե, որ արդեն իսկ թվայնացված են, բայց կան տվյալներ, որոնք թվայնացված չեն։ Հիմա թվայնացնելու պրոցեսը ինչպես է կազմակերպվում»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ներսես Երիցյանը նշել է, որ մեթոդաբանությունը գրված է, օրենսդրական հիմքն էլ կա, որպեսզի գործընթացն ակտիվանա, ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերը պետք է լինեն մեքենայական, ընթեռնելի։ «Դա նշանակում է` փաստաթուղթը կոդ է»,- ասել է Երիցյանը:

Նշվել է, որ այդ տրամաբանությամբ նաև ստանդարտ է սահմանվում։ «Այսինքն, օրենքով է սահմանվելու, թե որ տվյալի սեփականատերն ով է, ու տվյալը չի կարող երկու սեփականատեր ունենալ, տվյալի սեփականատերը մեկն է։ Այսինքն` ցանկացած փոփոխություն, որ այդ տվյալի մեջ արվի կամ լրացում կամ թարմացում, արվելու է միայն ու միայն այդ սեփականատիրոջ կողմից, և օրենքով դա հստակ սահմանվելու է»,- ասել է վարչապետը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնորդմամբ մեկնարկել է նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցութային գործընթացը։ Մասնավոր հատվածը, մասնավորապես՝ 10 բանկ և 3 տելեկոմ ընկերություններ միավորել է ջանքերը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ազգային նույնականացման և հավաստագրման ծառայություններ ներդնելու ուղղությամբ։

Տեղեկացվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնորդմամբ մշակվել և շրջանառության մեջ են դրվել տվյալների քաղաքականությունն ինստիտուցիոնալացնող առանցքային օրենքների նախագծերը, մասնավորապես՝ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկատվության մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին»։

Ներդրվում են թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտները եվրոպական eIDAS 2.0 կանոնակարգին համապատասխան էլեկտրոնային ինքնության բաց էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ: Արդյունքում հավաստագրված ցանկացած կազմակերպություն կարող է առաջարկել վստահության և ինքնության ծառայություններ ՀՀ տարածքում, իսկ կառավարությունը կիրականացնի կարգավորման և վերահսկման իր գործառույթը՝ առանց մրցակցելու մասնավոր հատվածի հետ:

Նշանակալի առաջընթաց է արձանագրվել միջազգային կարողություններով համալրված կիբեռանվտանգության ազգային թիմի ստեղծման ուղղությամբ՝ համապատասխան կառուցակարգերի և միջազգային չափանիշների ներդրմամբ:

Նախորդ տարի մեկնարկել է կիբեռանվտանգության ազգային համակարգման և կիբեռ միջադեպերի արձագանքման կենտրոնի միջազգային հավաստագրումը, ինչի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային կիբեռանվտանգության մասնագիտական համայնքի անդամ:

Կրիտիկական ազգային ենթակառուցվածքներին սպառնացող կիբեռ միջադեպերին արդյունավետորեն դիմակայելու նպատակով ձևավորվել է դրանց բացահայտման, կանխարգելման, արձագանքման և պաշտպանության ժամանակակից գործիքակազմ: Մեկնարկել են կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայության բարձրացման ծրագրեր տարբեր ոլորտներում՝ կիրառելով առկա կիբեռանվտանգության խորը մասնագիտական կարողությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armen Grigoryan briefs German lawmakers on process of democratic reformsAzerbaijan’s Aliyev: Agreements reached with Armenia on border delimitation, demarcationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leadersBenny Gantz demanded from Netanyahu plan of action in Gaza after warRuben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German BundestagInternational Criminal Court Prosecutor requests warrants for Netanyahu and Hamas leadersWe wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren PapikyanAmeriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCDollar, euro gain value in ArmeniaSlovakia PM's health condition improving, doctors sayParliament of Georgia intends to cancel President's veto of law 'On Transparency of Foreign Influence'Tavush for the Homeland movement leader Archbishop Galstanyan manages to reach Armenia’s Kirants villageSyria declares official mourning for death of Iranian PresidentMinister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of IranUS could sanction Georgia politicians to ‘defend democracy’: PoliticoAsteroid explodes in the sky of SpainEU offers condolences for death of Iranian President, other officialsMFA spox about Raisi visit: Official information is given about high-ranking officials’ confirmed visits to ArmeniaArmenia Security Council chief to leave for Qatar on working visitHead of Armenia’s Kirants village: 2 houses, 3 train car cabins to pass under Azerbaijan controlIran's first vice president Mohammad Mokhber to become interim president before new electionsIran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crashIran President Raisi’s funeral to be held Tuesday in TabrizAmbassador Nilakshi Saha Sinha: Armenia-India defense cooperation is going very wellThree best iPhones to buy in 2024President of Dominican Republic re-electedYerevan Municipality's construction and improvement department has a new headArmenian President conveys condolences to government and people of IranArmenia commemorative coin dedicated to Charles Aznavour's 100th birth anniversary is put into circulationAndroid 15 will increase attery life of smartphones by several hoursLarge number of police forces are brought to Armenia’s Kirants villageIran vice president confirms President Raisi’s deathArmenia PM: I express my solidarity with Iran government, people, wishing strength, steadfastness at this difficult timeCharles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform
Most Popular