Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Գագիկ Խաչատրյանը զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է՝ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում․ փաստաբան Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ Թբիլիսիում բողոքի ցույց է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Բագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ Civilnet 

Ադրբեջանցիները թիրախավորել են օկուպացված Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին

Հասարակություն

Կրկժանի Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»։ Այս մասին գրում է Monument Watch-ը։

Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»: Այս թեզն, իհարկե, նոր չէ, սակայն  վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները: Այս տեսանյութը նաև սկսում են տարածել ադրբեջանական սոցցանցերում՝ Խանքենդիում քանդված, ոչնչացված աղվանական հուշարձանները վերտառությամբ:

Տեսանյութում չկա և ոչ մի տեղեկատվություն ավերակների մասին, անգամ հիմնավորում, թե երբ է քանդվել հուշարձանը, ինչու է այն ավերակ:

Տեսանյութում ներկայացված ավերակները գտնվում են օկուպացված Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր տեղավայրում (նկ. 1, 2): Համաձայն հուշարձանի պահպանության գոտու փաստաթղթերի՝ ավերակ եկեղեցին կոչվել է Սբ. Ամենափրկիչ: Ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում 19-րդ դարում գտնվում էին Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղերը, որոնց մասին վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում: Այս թեմայով տես՝

Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ։

Կարող ենք տեսնել, որ Կրկժանն այդ գյուղերից մեկն էր: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է գյուղը Կարկաժան անվամբ: Բարխուդարյանցը տեղի բնակիչներին բնորոշում է որպես բնիկ, իսկ գյուղի եկեղեցին հիշատակում է Սբ. Ամենափրկիչ, որի քահանան գալիս էր հարևան  Ղայբալուշենից (Բարխուտարեանց 1895, 152): Այսպիսով, 19-րդ դարավերջին եկեղեցին կանգուն էր, իսկ գյուղի բնակիչները հիշատակվում են որպես բնիկ հայկական:

Ներկայումս եկեղեցին ավերակ է: Մասամբ պահպանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան պատերի մնացորդները (նկ. 3): Այն հյուսիսից, արևմուտքից և արևելքից հենվում է ժայռերի վրա, ունեցել է խիստ լայն պատուհաններ, որ բնորոշ են 19-րդ դարի եկեղեցիներին: Կառուցված է կոպտատաշ կրաքարերով, շաղախով տեղի ժայռի վրա:

Հուշարձանի շրջակայքում կան մի քանի խաչքարերի բեկորներ, որոնք ցուցում են, որ ներկայիս եկեղեցուց առաջ այստեղ եղել է մեկ այլ՝ ավելի վաղ ժամանակների եկեղեցի կամ սրբավայր, որի տեղում թերևս 19-րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին: Դատելով խաչքարերի բեկորներից՝ դրանց 12-13-րդ դարերի են (նկ. 4): Տարածքում կան նաև տապանաքարերի բեկորներ, ամբողջական տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Համաձայն արձանագրության՝ տապանաքարերից մեկը ոմն Հռէփսիմէ Յովագիմեանինն է, ով վախճանվել է 1870 թվականին (նկ. 5):

Այսպիսով, գործ ունենք Կրկժան գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետ, որ կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շուրջը տարածվել է գերեզմանատունը, իսկ եկեղեցու տարածքից գտնված խաչքարերի բեկորները ցուցում են տեղում ավելի վաղ առկա եկեղեցու կամ սրբավայրի մասին:

Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել: Փաստորեն 19-րդ դարում հայկական գյուղում կառուցված հայկական եկեղեցին, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին վեր են ածել անասնագոմի, ադրբեջանական պրոպագանդայի համար աղվանական եկեղեցի է՝ ավերված հայերի կողմից:

Օգտագործված գրականություն

Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի«Կրեմլի շպիոնները դավեր են նյութում»․ Անահիտ Սարդարյանի և Նարեկ Մարգարյանի հումորային հոլովակը (տեսանյութ)Գագիկ Խաչատրյանը զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է՝ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում․ փաստաբան Քիմ Քարդաշյանին քննադատել են առանց կրծկալի ներկայանալու համար (լուսանկար)Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերըԼրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿԹբիլիսիում բողոքի ցույց է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե ԿիրակոսյանՄոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացելԲագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ CivilnetԲերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանՔիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացածԴա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ) Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. ՄիրզոյանՏավուշեցի նահատակ հերոսների ծնողներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները
Ամենադիտված