Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան և հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան
ԲլոգոսֆերաԱրցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․
«ԿԱՐԵՒՈՐ...
Մարտի 20-ի հանրահավաքը կազմակերպվում է բացառապես Արցախի ժողովրդի կարիքների ապահովման հասարակական նախաձեռնության կողմից և որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ:
Իսկ հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ:
Հանրահավաքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է Արցախի ժողովրդի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ՝ անկախ կարգավիճակից, բնակության վայրից, քաղաքական հայացքներից և այլ հատկանիշներից:
Այլ նպատակներով չշահարկել և չմոլորեցնել մարդկանց:
Մարտի 20, ժամը 15:30, Երևանի Ազատության հրապարակ»: