Հուսամ՝ անհաջող օր կլինի Ֆելիքսի համար․ Մորատա
ՍպորտՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան իսպանական Պրիմերայի 29-րդ տուրում այսօր՝ մարտի 17-ին, կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի վինգեր Ժոաո Ֆելիքսի մասին։
«Հուսով եմ, որ նա անհաջող օր կունենա: Բայց ես վստահ եմ, որ երկրպագուները հարգանք կցուցաբերեն նրա նկատմամբ, քանի որ նա դեռ ակումբի մի մասն է: Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։
Հիշեցնենք, որ կատալոնացիները Ֆելիքսին վարձակալել են «Ատլետիկոյից»։