Հետազոտության մեջ նշվել է, որ Հնդկաստանի մայրաքաղաքը 2018-ից ի վեր չորս անգամ ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ մայրաքաղաքը։ Իսկ Բեգուսարայում օդի աղտոտվածությունը ամենաբարձրն է։
Հնդկաստանը այն երկրների թվում է, որոնք ամենակեղտոտ օդն ունեն։ Հետազոտության հեղինակների տվյալներով՝ PM2,5-ի միջին տարեկան 54,4 միկրոգրամ խտության պարագայում Հնդկաստանը 2023թ. զբաղեցրել է երրորդ տեղը օդի ամենավատ ցուցանիշի գծով 134 երկրների շարքում, Բանգլադեշից եւ Պակիստանից հետո։ 2022թ. Հնդկաստանը զբաղեցրել էր ութերորդ տեղը՝ PM2,5 միջին խտությունը 53,3 միկրոգրամ ցուցանիշով։