Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան Պետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. Փաշինյան ՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ) Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան Ապրիլի 27. Օրվա խորհուրդ 

Ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ: 

Վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից մեկը և 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ: 

Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և հայտարարվել հետախուզում։

Քննությամբ նաև նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս և այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական և վարութային անհրաժեշտ միջոցառումներ: 

Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը և փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաև՝ չորացած արնանման հետքերով հագուստներ։ 

Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են դատակենսաբանական դատաքրեագիտական, իսկ ավելի վաղ՝ նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային, համալիր դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
Ամենադիտված