Բալեկյանն ու Սելարայանը միացել են Հայաստանի հավաքականին
ՍպորտՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը միացել են Հայաստանի հավաքականին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 17-ից պատրաստվում է առաջիկա հանդիպումներին։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարտի 22-ին Երևանում կմցրի Կոսովոյի ընտրանու դեմ, իսկ մարտի 26-ին Պրահայում կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։ Երկու հանդիպումներն էլ ընկերական են։