Ֆավորիտներ չկան. Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ
SportԿոսովոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկո Ֆոդան Հայաստանի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում կիսվել է տպավորություններով:
«Պատրաստ ենք Հայաստանի դեմ ընկերական խաղին: Այդուհաներձ, մեզ համար չկան ընկերական հանդիպումներ: Այս խաղով մենք պատրաստվում ենք Ուելսի դեմ առաջիկա պաշտոնական հանդիպմանը:
Երկու թիմերն էլ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունեն: Վերջին երեք օրերին կենտրոնացած ենք եղել տակտիկայի վրա. ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում»,- Արմսպորտի փոխանցմամբ՝ ասել է Ֆոդան՝ նշելով, որ ֆավորիտներ չկան: