Ապրիլի 27. Օրվա խորհուրդ «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ Սրբազան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները

Քաղաքական

2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Մանրամասն ներկայացնելով 2023 թվականին կատարված աշխատանքները. ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում:

Զարեհ Սինանյանը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-3-ը Երեւանում կազմակերպվել է Ազգային երիտասարդական համաժողով, որին մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ աշխարհի 50 երկրից եւ 100-ից ավելի բանախոս` 15 երկրից: Համաժողովի մասնակիցները տարբեր ձեւաչափերով քննարկել են հայրենադարձությանը, ազգային անվտանգությանը, կրթությանը, հայկական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Հիմնական զեկուցողը կարեւորել է հոկտեմբերի 27-29-ը կայացած Հայ իրավաբանների համագումարը, որին մասնակցել է 250 հայ իրավաբան 30-ից ավելի երկրից: Քննարկվել են Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում հարցը, ԼՂ հիմնախնդիրը եւ հետպատերազմյան իրավական գործընթացները, հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները եւ հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ներկայացմամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական 8-րդ խաղերը, որոնց մասնակցել է 41 երկրի 181 քաղաքի 7.161 մարզիկ:

Խոսելով «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգումե ծրագրի մասին՝ բանախոսը նշել է, որ միջոցառման շրջանակում 2022-2023 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցում: Միջոցառման մասնակիցների մոտ 70 տոկոսը մնացել է Հայաստանում՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում եւ մասնավոր հատվածում: Իսկ «Քայլ դեպի տուն» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում հունիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ եւ այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա՝ 25 երկրից:

Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաեւ «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական, Վրաստանի հայալեզու լրատվամիջոցների ամենամյա ծրագրերը՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ 2021 թվականին «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն օտարերկրյա պետություններում կարող է ունենալ Սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով: Պատրաստվել է պոտենցիալ թեկնածուների ցանկ? ըստ աշխարհագրական սփռվածության, որի հիման վրա 2024 թվականին նախատեսվում են մի քանի տասնյակ նշանակումներ: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրմամբ կընդլայնվեն գրասենյակի ցանցային կարողությունները:

Մշակվել են «Հայրենադարձության մասին» օրենքի եւ «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2030 թվականների ռազմավարության» նախագծերը:

Հաշվետու տարում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է 13 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի 39 տարբեր քաղաքների հայ համայնքներ: Այցերի շրջանակում իրականացվել է ավելի քան 178 միջոցառում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով արեւմտահայերենի պահպանմանը՝ որպես մշակույթի, ինքնության անբաժան մաս:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)
Ամենադիտված