Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) 

Հիմնական «մեթոդաբանական սխալը».... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոքր չէ այն մեկնաբանների, վերլուծաբանների, քաղաքագետների թիվը, որոնք առկա իրավիճակը գնահատում են աղետային, իսկ գործող իշխանության քայլերը՝ աղետաբեր, սպառնալի, արկածախնդրական: Դե, ոչ մի սխալ բան չեն ասում, դա ակնհայտ է: Ավելին, անզեն աչքով էլ նկատելի է, որ Փաշինյանի գլխավորած իշխանության նկատմամբ դժգոհությունն աճում է ժամ առ ժամ, երկրաչափական պրոգրեսիայով: Ըստ որում, իրավիճակի հետաքրքրական նրբերանգներից մեկն այն է, որ այդ գործում հիմնական «գործող անձը» հենց... իշխանությունն ինքն է, ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նա, կարելի է ասել, հնարավոր ու անհնար ամեն ինչ անում է, որպեսզի իր գլխավորած իշխանության նկատմամբ դժգոհությունն աճի ձնահոսքի նման: Ինչ անում-չի անում՝ դժգոհություններ, կոպիտ արձագանքներ...

Ավելին, քանի որ չկա մեկ կենտրոնից կազմակերպված կամ համակարգվող պայքար, ի տարբերություն, օրինակ՝ նույն 2018-ի զարգացումների, դժգոհությունները ստանում են տարակերպ ու ինքնաբուխ դրսևորումներ: Մեկը փորձում է ինքնահրկիզվել, մեկ ուրիշը ինչ-որ քար է նետում կառավարության շենքի ուղղությամբ, երրորդն ինքնապաշտպանական ջոկատ է փորձում ձևավորել, որպեսզի չկատարվեն տարածքներ հանձնելու վերաբերյալ Փաշինյանի՝ պատերազմի շանտաժով սպառնալից պահանջները: Չորրորդը Երևանի խաչմերուկում ազդանշանահարում է Փաշինյանի ավտոշարասյանը: Հինգերորդը, պատշգամբից պատահաբար տեսնելով թիկնազորով «պաշարված» Փաշինյանին, գոռում է՝ «դավաճան»: Վեցերորդը հատուկ գրանցվում է «Տիկ-տոկ» ցանցում, որպեսզի Փաշինյանի լայվի տակ թողնի իր կոշտուկոպիտ արձագանքը, յոթերորդը ֆեյսբուքներում Փաշինյանի ու նրա իշխանության հետ կապված ինչ տեսնում է, միանգամից «ջղայնիկում» է: Ութերորդը կիսաշվարած հայացքով դիմում է քեզ, թե՝ «լավ, բա վերջն ի՞նչ է լինելու...»:

Բայց հարցնում է ոչ թե առկա իրավիճակի փաստարկված գնահատական, այլ գոնե մի թո՜ւյլ հուսադրող բան լսելու ակնկալիքով... Եվ վերջապես՝ ամեն մի ուժ, միավոր, գործիչ իր դժգոհությունն ու պայքարը փորձում է անել իր տեսանկյունից, իր հնարավորությունների սահմաններում, սակայն որոշ դեպքերում հենց միմյանց դեմ «բոչկա գլորելով»: Այսինքն, իրավիճակի մյուս նրբերանգն այն է, որ ամեն մեկը պայքարում է, դրսևորվում է այնպես, ինչպես կարող է կամ հնարավոր է համարում: Ու այդ ամենի հետ կապված՝ դիտարկվում են նաև, այսպես ասենք՝ «մեթոդաբանական սխալներ»: Մեթոդաբանական առաջին սխալն այն է, որ շատերը (հասկանալի է՝ խոսքը քաղաքական ուժերին չի վերաբերում) կարծում են, թե իրենց արածը «ապաքաղաքական պայքար» է, ավելին՝ հանրության մի մասին հասցրել են այն վիճակին, որ քաղաքական բառը լսելուն պես «վատանում» են և, օրինակ՝ ամենաքաղաքական հարցով բողոք արտահայտելիս էլ ասում, թե՝ «մի քաղաքականացրեք...», «մեր ակցիան քաղաքական չէ» և այլն:

Այստեղ խնդիրը միաշերտ չէ: Ողջ հարցն այն է, որ առկա իրավիճակում (ու արդեն մի քանի տարի է, որ բովանդակային առումով վիճակն այդպիսին է) մի կողմից՝ ցանկացած պայքար ինքնին քաղաքական է (ընդհանուր, հանրամատչելի բնորոշմամբ, քաղաքականությունը հասարակության կամ հանրույթի հարաբերություններն է պետության, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանությունների հետ), մյուս կողմից՝ ավելին է, քան քաղաքականությունը, այսինքն՝ վերքաղաքական է: Իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք՝ վերկուսակցական է: Սկզբունքորեն, մենք ընդհուպ մոտեցել ենք գոյաբանական պայքարի շեմին: Չնայած, մենք այդ շեմին էինք արդեն այն պահին, երբ ՀՀ ղեկավարությունը հազարամյակներով բնիկ հայկական ու հայաբնակ Արցախը հռչակեց... ադրբեջանապատկան: Այսօր սակայն մենք գոյաբանական պայքարի շեմին ենք, անգամ կարելի է ասել՝ դուռը կրնկի վրա բացել ենք՝ արդեն Հայաստանի Հանրապետության հետ կապված:

Շատերն են հաճախ տարակուսում, թե ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները, իշխանության դեմ հանդես եկողները չեն միավորում իրենց ջանքերը: Այն պահից, երբ գործող իշխանության դեմ հանդես եկողները իրենց մեջ լիարժեք կընդունեն, որ սա գոյության պայքար է, որ դա վեր է զուտ կուսակցականից, նեղ քաղաքականից, այդ պահից էլ կսկսեն որոշակի հաջողություններ արձանագրել նշված պայքարում: Երբ կգիտակցենք, որ աղետը սպառնում է բոլորիս, անկախ մեր քաղաքական, կրոնական և այլ հայացքներից, այդ պահին էլ, հնարավոր է, ուժերը մեկտեղելու և վերահաս վտանգին դիմակայելու և դրանից փրկվելու ռեալ հնարավորություն կձևավորվի: Երկրորդ և, կարծում ենք, հիմնական մեթոդաբանական սխալը որոշ իմաստով նաև փաշինյանական ծուղակ է: Պարզաբանենք: Փաշինյանը գնում է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, մի խոսքով՝ գնում է ու, «հանդիպման բերված» լսարանին սպառնալով պատերազմով, Թուրքիայի հարձակմամբ ու չգիտես, թե էլ ինչով, փորձում է համոզել, որ նրանք համաձայնեն տարածքներ տալուն, այսինքն՝ իրենց գյուղերը թշնամու առաջ անպաշտպան դարձնելուն, գյուղազրկվելուն, տնազրկվելուն, հայրենազրկվելուն:

Ու այդ ամենից վրդովված հայրենակիցների, նաև քաղաքական գործիչների մի զգալի մասը դրա վրա է սևեռվում այն իմաստով, թե՝ «հեսա Փաշինյանը տեղացիներին կհամոզի, որ տարածքները տան...», կամ նման ընկալումներ են ունենում: Այնինչ, նախ՝ նույնիսկ «հանդիպման բերված» լսարանը Փաշինյանին սառն է վերաբերվում ու, ինչ պետք է՝ ասում են: Բայց հիմնականը. իսկ ո՞վ է ասել, որ Ոսկեպարի դիմացի սարը, կողքի ճանապարհը, այգին կամ հանդը բացառապես ոսկեպարցունն է: Հա, տասնամյակներով ոսկեպարցի մեր հայրենակիցներն են այդտեղ ապրել, շենացրել իրենց բնօրրանը, ըստ անհրաժեշտության ու պատվով պաշտպանել թշնամուց (փառք ու պատիվ իրենց): Բայց չէ՞ որ դա ամենից առաջ Հայաստանի Հանրապետությա՛ն տարածքն է, դա մեր բոլորի՛ս պետության, բոլորի՛ս երկրի անկապտելի ու անբաժանելի, անզիջելի մի մասն է: Այսինքն, եթե Փաշինյանը հանդիպելու բան ունի, ապա պետք է ՀՀ բոլոր քաղաքացիների հետ հանդիպի, ինչպես մի ժամանակ, հիշո՞ւմ եք, ասում էր՝ այս հրապարակում 3 միլիոն վարչապետներ են...

Կարճ ասած՝ սխալն այն է, երբ մարդիկ սկսում են համարել, թե Ոսկեպարի կամ Բաղանիսի մերձակա հայկական տարածքները թշնամուն հանձնելու հարցը վերաբերում է բացառապես այդտեղ ապրող մեր հայրենակիցներին: Ճիշտ նույն կերպ՝ Մովսես ու Չինար, Ոսկեպար ու Վազաշեն, Վահան և Ճամբարակ ու մի շարք այլ բնակավայրերի, գյուղերի մեր հայրենակիցները, որ բանակին հավասար, տասնամյակներով կանգնել են, նրանք հո միմիայն իրենց բնակավայրե՞րը չեն պաշտպանել: Նրանք մեզ բոլորի՛ս են պաշտպանել: Սրանք պարզ ու հասարակ թվացող հանգամանքներ են, որոնք, սակայն, բացատրելու, տեղ հասցնելու կարիք, կարծես թե, կա: Ինչպես կան այլ «մեթոդաբանական սխալներ», օրինակ՝ թեկուզ նույն Ալմաթիի տխրահռչակ հռչակագրի հետ կապված, որոնք, եթե անհրաժեշտ է, մեկ անգամ ևս առանձին կդիտարկենք: Երբ տիրապետի գիտակցումը, որ Ոսկեպարի մոտ «տարածք հանձնելը» բացարձակապես նույնն է, եթե մեկը ելնի ու հայտարարի, թե Կասկադը հանձնես ոճրագործ թշնամուն, այն ժամանակ էլ երևի կսկսենք կամաց-կամաց ոտքի կանգնել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ամենադիտված